Անկարայում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր

© STRINGER / AFPВзрыв в Анкаре
Взрыв в Анкаре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, պայթել է ականապատ մեքենան, հաղորդել է Անկարայի նահանգապետը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի- Sputnik. Չորեքշաբթի Անկարայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 5 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Անկարայի նահանգապետ Մեհմետ Քիլիչլարին։

«Նախնական տվյալով` մահացել է առնվազն հինգ մարդ, վիրավորել` տասը։ Պայթյունն իրականացվել է ականապետ մեքենայի օգնությամբ»,-CNN Turk հեռուստաալիքի եթերում ասել է Քիլիչլարը։

Պայթյունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 20։30-ին մայրաքաղաքի Քիզիլայ շրջանում` Թուրքիայի գլխավոր շտաբի շենքից և զինվորականների հանրակացարանից 300 մետր հեռավորության վրա։ Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել, այրվում է երեք ավտոմեքենա, երևում են սև ծխի ամպեր։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ հաշվարկներ, շտապօգնության մեքենաներ, ոստիկանությունը շրջափակել է պայթյունի վայրը, քաղաքի վրա ուղղաթիռներ են պտտվում։

Լրահոս
0