Սննդի հայկական ցանցը` ԱՊՀ ազգային ռեստորանների լավագույն հնգյակում

© NeoneoconПостные салаты
Постные салаты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարկանիշում ընդգրկվել են այն սրճարաններն ու ռեստորանները, որոնք ազգային խոհանոցի մատչելի խորտիկներ են առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի- Sputnik. «Կարաս» ազգային սննդի ցանցն ընդգրկվել է Travel.ru զբոսաշրջային ծառայության կազմած վարկանիշում։ Ցանկում ընդգրկված են ԱՊՀ երկրների ազգային խոհանոցի այն ռեստորանները, որոնք նախընտրում են զբոսաշրջիկները։

Ազգային խոհանոցի ոչ թանկ ճաշատեսակներ առաջարկող սրճարաններում և ռեստորաններում ընթրիքի միջին արժեքը 300 ռուբլի է կազմում։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առել տվյալ ռեստորանի վերաբերյալ արձագանքներն ու Travel.ru ծառայության օգտատերերի կարծիքները։ Վարկանիշում ընդգրկվել են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի մայրաքաղաքների ռեստորանները։

Զբոսաշրջիկների կողմից հավանության արժանացած սրճարանների ու ռեստորանների լավագույն հնգյակում են ներառվել «Տայկազանը» (Աստանա և Ալմաթի), «Տուբեթեյը» (Կազան), «Վասիլկին» (Մինսկ և Վիտեբսկ), «Տերեմոկը» (Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ) և «Կարասը» (Երևան)։

Հայկական ազգային սննդի ցանցի վերաբերյալ նկարագրությունում նշվում է, որ զբոսաշրջիկները կարող են այստեղ հայկական և կովկասյան խոհանոցի ուտեստներ ճաշակել` խորոված, ապուրներ, գառան մսի խաշլամա, խաչապուրի և այլ համեղ խորտիկներ։

 

 

Լրահոս
0