Գալուստ Սահակյանը մի քանի հետազոտության կենթարկվի

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր մի քանի հետազոտության կենթարկվի

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հետազոտություններից հետո պարզ կլինի, թե Գալուստ Սահակյանը երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին Երևանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից։

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Գալուստ Սահակյանի առողջական վիճակը գնահատել է բավարար:

«Լավ վիճակում է, կայուն, լավ տրամադրության մեջ է: Այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո, կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, անհոգ եղեք»,- ասաց Մուրադյանը:

Գալուստ Սահակյանին հիվանդանոց են տեղափոխել փետրվարի 17-ի երեկոյան: ԱԺ խոսնակն անցել է էխո-կարդիոգրաֆիկ հետազոտություններ, բժիշկները վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկելի է։

 

Լրահոս
0