Համալիրն ու Ծիծեռնակաբերդի տարածքը հանձնվում են Պետական գույքի կառավարման վարչությանը

© Photo / Спортивно-концертный комплекс им.К.Демирчяна
Спортивно-концертный комплекс им.К.Демирчяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը առաջարկեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կառավարման լիազորությունները վերագրել պետական գույքի կառավարման վարչությանը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Ծիծեռնակաբերդի տարածքը ևս իր գույքով անհատույց օգտագործման նպատակով հանձնվում է Պետական գույքի կառավարման վարչությանը:

ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ՊՈԱԿ-ի ղեկավարության հարցը:

«Պետք է մարդիկ լինեն, կարողանան ծրագրավորել և աշխատեցնել մարզահամերգային համալիրը, որպեսզի այլ նպատակներով չծառայի այն»,- ասաց նա:

Համալիրի պահպանման գումարը տրամադրվելու է պահուստային բյուջեից:

Վարչապետը շեշտեց, որ արդյունավետության համար պետք է շատ ուշադիր լինել:

«Երկու-երեք օր ժամանակ եմ տալիս, քննարկեք, հետո կստորագրենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Անցած տարվա օգոստոսին կառավարությունը որոշել էր համալիրը 30 միլիոն դոլարով վաճառել «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ին, որը պարտավորվել էր, բացի նշված 30 միլիոնից, առաջիկա չորս տարում ևս 100 միլիոն դոլարի ներդրում կատարել, սակայն փետրվարի 11-ին կառավարությունը չեղյալ համարեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» վաճառելու մասին որոշումն ու լուծարեց «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերության հետ կնքված առուվաճառքի պայմանագիրը: Որոշման պատճառն այն էր, որ մասնավոր ընկերությունը սահմանված ժամկետում չէր կատարել գույքի դիմաց վճարումը:

 

Լրահոս
0