Մոսկվա-Երևան չվերթի ուղևորն իր մեջ թմրանյութ էր տեղափոխել

© CZMамфетамин, наркотик
амфетамин, наркотик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի անձնական խուզարկության արդյունքում նրա մարմնում թմրանյութ էր հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի-Sputnik. Իր մարմնում թմրանյութ տեղափոխող տղամարդ է ձերբակալվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, հայտնում է ոստիկանության կայքը։

52-ամյա Վարդան Գալաջյանին թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով օդանավակայանի մաքսային գոտում ենթարկեցին անձնական խուզարկության։ Նրա միջից հայտնաբերվեց փաթեթավորված փոշենման զանգված։

Նա հայտնեց, որ դա Մետադոն տեսակի թմրանյութ է, ինչը հաստատվեց նաև փորձաքննության եզրակացությամբ։ Թմրամիջոցը նա ձեռք էր բերել Մոսկվայում, փաթեթավորել ու թաքցրել Հայաստան տեղափոխելու համար

Հարուցվել է քրեական գործ մաքսանենգության և առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի շրջանառելու հատկանիշներով։ Քննությունը շարունակվում է։

 

 

Լրահոս
0