00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տիկնայք փափկասուն» կամ ինչպես Հայաստանը զրկվեց հազարավոր աղջիկներից

© SevelinaДевушка посреди черного неба
Девушка посреди черного неба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեխայի ծնունդը տոն է սիրող ծնողի համար, սակայն Արտակը կնոջն ու դստերը ծննդատնից տուն բերելու գնաց չսափրված, և ոչ թե այն պատճառով, որ այդպես նորաձև է։ Նա չէր սափրվում մեկ ամիս, քանի որ գիտեր` աղջիկ է ունենալու։

Հայաստանում և մյուս երկրներում սելեկտիվ աբորտները «սովորություն» են դարձել ու մտահոգվելու տեղիք են տալիս։ Ամեն տարի երկիրը զրկվում է հազարավոր աղջիկներից։

ՄԱԿ-ի ժողովրդագրության հիմնադրամի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանը մինչև 2060 թվականը կզրկվի ավելի քան 90 հազար աղջիկներից` պոտենցիալ մայրերից։ Ընդ որում` երկրի իշխանություններն ակտիվորեն քննարկում են օրենսդրական մակարդակով սելեկտիվ աբորտներն արգելելու հարցը։

Հայաստանում վերջին 5 տարվա ընթացքում 100 նորածին աղջկա բաժին է ընկնում 114 տղա, չնայած ըստ նորմայի` 100 տղային պետք է բաժին ընկնի 104 աղջիկ։ Աշխարհում այս հարաբերակցությունը 107/103 է։ Սա սկսել է անհանգստացնել առողջապահության պատասխանատուներին։

Զգեստներ, մետաքսե ժապավեններ ու տխուր աչքերով տիկնիկներ

Շատ աղջիկներ զրկվել են ծնվելու, ապրելու և շրջապատին ուրախացնելու իրավունքից սոսկ այն պատճառով, որ ապագա մայրիկի ամուսինն ու սկեսուրը «չցանկացան»։

Համաձայնեք, որ սա հիմարություն է։ Կինը, հղիությունն ընդհատելով, ոչ միայն սպանում է արգանդում ձևավորվող նոր կյանքը, այլև վտանգում է սեփական առողջությունը։ Ապագա մայրը ստիպված հրաժարվում է երեխայից, քանի որ նրա վրա բոլորը ճնշում են գործադրում, ամուսինը կարծում է, որ աղջիկը «խայտառակություն» է։

Կամ ևս մեկ «դարավոր» սովորություն` այնքան երեխա ունենալ, մինչև տղա կծնվի։ Այս սևեռուն գաղափարը ժամանակի հետ վերածվեց հոգեկան խանգարման։ Այսօր արդեն աղջիկներ չեն ունենում։ Ինչու՞ ունենալ, եթե նրանցից կարելի է ազատվել մի քանի րոպեում։

Բացի այդ, տղամարդկանց մեծամասնությունը համոզված է, որ առաջին երեխան անպայման պետք է տղա լինի։ Բավական պարզունակ մտածելակերպ։ Եթե ապագա երեխայի սեռը կարողանայինք որոշել մենք ինքներս, ապա նաև մեզ շրջապատող աշխարհն ավելի կատարյալ կլիներ, քանի որ մնացած բոլոր հարցերն էլ հնարավոր կլիներ լուծել կախարդական փայտիկի օգնությամբ։

Ապագա հայրերը կարծում են, որ տղամարդը պետք է ծառ տնկի, տղա ունենա ու տուն կառուցի։

Հայաստանում ամենաարդիական այս թեմայի վերաբերյալ հոդվածներ կարդալիս հանդիպեցի մի սահմռկեցուցիչ մեկնաբանության. պատահական անցորդին հարցրել են, թե ինչ երեխա է ցանկանում ունենալ` աղջի՞կ, թե՞ տղա, և նա պատասխանել է. «Տղա։ Աղջիկն ինչքա՞ն պետք է գողանա իր ամուսնուց, որ ինձ կերակրի»։

Հնդկաստանում կրթությունը փող արժե, ու գործունյա ծնողներն այդ գումարը ծախսում են տղաներին կրթելու համար, քանի որ նրանք աղջիկներից ավելի «օգտակար» են։ Հինդի լեզվով ծնողների հետ ապրող աղջիկներին նույնիսկ անվանում են «պարայա դհան», ինչը թարգմանաբար նշանակում է «ուրիշի հարստություն»։

Այսինքն` տղամարդիկ այնքան են ծուլացել, որ նախընտրում են ձեռքերը ծալած նստել երիտասարդ տարիքում, ու ի՞նչ, ամբողջ հույսը որդինե՞րն են։ Սա ազգային աղետ է։

Տարածաշրջանային ու համաշխարհային խայտառակություն

Ինչպես վկայում են վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքները, հարևան Ադրբեջանում 100 աղջկան բաժին է ընկնում 116 տղա, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 100 աղջիկ /114 տղա, Վրաստանում 100 աղջկան բաժին է ընկնում 113 տղա։ Բոլոր երեք երկրները գտնվում են սելեկտիվ աբորտների «սիրահարների» առաջին տասնյակում։

Սակայն զավեշտալին այն է, որ Հայաստանում յուրաքանչյուր 2-3 անցորդ հանցագործություն է համարում երեխայից ազատվելը զուտ սեռային պատկանելության պատճառով, սակայն վիճակագրությունն այլ բան է վկայում։

Ազգային վիճակագրական տվյալների համաձայն` 2015 թվականին Հայաստանում ծնվել է 19611 աղջիկ և 22204 տղա (2014 թվականին` 20162 աղջիկ և 22869 տղա)։

Ի դեպ, չինացիները, հիմնվելով կատարված ուսումնասիրությունների վրա, ցույց են տվել, որ երբ տղաները 1 տոկոսով ավելի են լինում աղջիկներից, երկրում հանցագործության մակարդակն ավելանում է 4 տոկոսով։

Գուցե Հայաստանի իշխանությունները պետք է խրախուսեն այն ընտանիքներին, որոնք աղջիկ են ունենում, այլապես երկիրը կկործանվի։

Ժամանակին երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը երկու դուստր ունի, մտահոգություն հայտնեց երկրում սելեկտիվ աբորտների` վտանգավոր դարձող քանակի վերաբերյալ։

Իհարկե, կարելի է հասկանալ հայ տղամարդկանց սերը որդիների նկատմամբ։ Չէ՞ որ նա ապագա զինվոր է և այլն։ Սակայն այդ զինվորը նաև պետք է ունենա կին, երեխաներ, քույրեր, որոնք կհոգան նրա մասին։ Դեռ չենք խոսում այն մասին, որ երկրում կանանց պակասը պատճառ կդառնա, որպեսզի տղամարդիկ լքեն երկիրն ու տեղափոխվեն այն երկրներ, որտեղ կանայք շատ են։

Զվարճալի է, որ երբ աղջիկ է ծնվում, հայրիկները նրանց շատ են սիրում, երես են տալիս ու կատարում նրանց բոլոր քմահաճույքները։

Եթե տարիներ առաջ ժողովրդի մեջ տարածված էր «լավ տղան լավ տղա է ունենում» արտահայտությունը, ապա այժմ Հայաստանում տղամարդիկ սկսել են իրար մեջ ասել. «Լավ տղայից է աղջիկ ծնվում»։

 

Լրահոս
0