Իրանցի փորձագետները Հայաստանում կուսումնասիրեն երկաթգծի տեխնիկական հիմնավորումները

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցЖелезная дорога
Железная дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրան–Հայաստան երկաթգծի շինարարության նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հայաստանը և Իրանն ուսումնասիրում են երկաթգծի տեխնիկական հիմնավորումները, լրագրողներին ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայ-իրանական միջազգային գիտաժողովի ժամանակ:

«Իրան-Հայաստան երկաթգծի վերաբերյալ Հայաստանի կապի և տրանսպորտի, ինչպես նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարները վերջերս են բանակցել։ Մոտ ապագայում նախատեսվում է Իրանից փորձագետների և մասնագետների այցելություն Հայաստան՝ տեխնիկական հիմնավորումներն ուսումնասիրելու համար», — ասել է նա։

Իրանի դեսպանը նաև նշել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կնպաստի Թեհրանի և Երևանի հարաբերությունների հետագա զարգացմանը։

Строительство БАМа-2 в Амурской области - Sputnik Արմենիա
Ռուսաստանը կմասնակցի՞ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը
«Վերջին ժամանակահատվածում ակտիվացել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ այցերը, մոտ ապագայում ականատես կլինենք երկու երկրների հարաբերությունների առավել ընդլայնմանը: Կարծում եմ, որ երկու երկրները կօգտվեն միմյանց հնարավորություններից», — ասաց դեսպանը:

Դեսպանը նշել է, որ շարունակվելու է Իրան-Հայաստան համագործակցությունը գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի շրջանակում:

ՀՀ կառավարությունը 2014 թ.-ի օգոստոսի 7-ին հավանություն է տվել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախնական ծրագրին։ Երկաթուղու երկարությունը կկազմի 300 կիլոմետր։ Երկաթուղու ենթակառուցվածքում կներառվի 19,4 կիլոմետր երկարությամբ 64 կամուրջ, 102,3 կիլոմետր երկարության 60 թունել և 27 կայան։ Սպասվում էր, որ շինարարությունը կավարտվի 2022 թ.-ին, բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 միլիոն տոննա։

Երկաթուղու նախագիծը մշակել է Չինաստանի շինարարության և հաղորդակցությունների միջազգային ընկերությունը (CCCC International)։ Նախագծով հետաքրքրվում են չինական բանկերը, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը։

 

Լրահոս
0