Հայաստանում կոալիցիայի մասին համաձայնագիրը կստորագրվի մոտակա օրերին

© PhotolureЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում իշխող նոր կոալիցիա ստեղծելու մասին բանակցություններն ավարտվում են: Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, և Հայ հեղափոխական դաշնակցությունը քաղաքական համաձայնագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության համագործակցությունը կամրագրվի հաջորդ շաբաթ, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀԿ խոսնակ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կա ընդհանուր համաձայնություն: Գործադիր մարմնի անդամները քննարկել են փաստաթղթի հիմնական կետերը, որոնց վերաբերյալ առաջիկա օրերին առաջարկություններ կներկայացնեն, ինչից հետո՝ հաջորդ շաբաթ, հուշագրի վերջնական տեքստը պատրաստ կլինի, ու կունենանք ստորագրված փաստաթուղթ»,- մանրամասնեց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը չհերքեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերը, որ երեք նախարարական պորտֆել կանցնի Դաշնակցությանը:

ՀՀԿ մամուլի խոսակն ավելացրեց, որ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը ենթադրում է ոչ միայն պաշտոնների մեխանիկական բաժանում, այլև պատասխանատվություն ծրագրերի իրականացման համար:

Նշենք, որ Ռուստամյանն ասել էր, որ Հանրապետականի հետ համագործակցության շրջանակներում տարածքային կառավարման նախարարությունից բացի ևս 2 ոլորտ կտրվի Դաշնակցությանը: Խոսքը կրթության և գիտության ու էկոնոմիկայի նախարարությունների մասին է: Դաշնակցական պատգամավորը հաստատեց՝ կրթության և գիտության նախարար կնշանակվի Լևոն Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները:

 

Լրահոս
0