Հայաստանը Ռուսաստանից 200 մլն դոլար կստանա զենք գնելու համար

© Sputnik / Дмитрий Коробейников /  / Անցնել մեդիապահոցРеактивная система залпового огня "Смерч"
Реактивная система залпового огня Смерч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունները 2015 թվականին ՀՀ–ին տասը տարի ժամկետով պետական արտահանման վարկի տրամադրման մասին համաձայնագիր ստորագրեցին` մինչև 2018 թվականի սկիզբ վճարումների երկարացմամբ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև հայկական կողմին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը հրապարակվել է հինգշաբթի ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Ռուսական կողմը հայկական կողմին 200 մլն դոլարի պետական արտահանման վարկ է տրամադրում ռուսական արտադրության ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար` համաձայն այս համաձայնագրի №1 հավելվածում նախատեսված ցանկի», — ասվում է փաստաթղթում։

Հավելվածի համաձայն` Հայաստանը ՌԴ-ից գնում է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և դրա ռազմամթերքը, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համակարգեր, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր, ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր, 9М113М հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, ինժեներական ու կապի միջոցներ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ ցանկը կարող է փոփոխվել։

Պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2015 թվականի հունիսի 25-ին, սակայն ուժի մեջ է մտել միայն փետրվարի 10-ին։

 

 

Լրահոս
0