Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտում է Անկարայի ահաբեկչությունը

© Sputnik / Асатур ЕсаянцЗадние МИД Армении
Задние МИД Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ականապատված ավտոմեքենան պայթել է չորեքշաբթի երեկոյան Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնական խաչմերուկում` խորհրդարանի, գլխավոր շտաբի ու զինվորների հանրակացարանի շենքերից ոչ հեռու։ Զոհվել է 28 մարդ, այդ թվում` 27 զինվորական, 61–ը վնասվածքներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը։

«Մենք դատապարտում ենք Անկարայի ահաբեկչությունն ու ցավակցություն հայտնում զոհվածների հարազատներին», — ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ահաբեկչության պատասխանատվությունը դրել էր Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի վրա։

Դիվանագիտական հարաբերությունները բացակայում են Հայաստանի ու Թուրքիայի միջև, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ 1993 թվականից փակ է երկու երկրների սահմանը։

 

 

Լրահոս
0