Բելառուսում սիրում են հայկական գինին ու կոնյակը

© Sputnik / Asatur YesayantsКарен Чшмаритян
Карен Чшмаритян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանն ու Բելառուսը ցանկանում են մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։ Երևանում մեկնարկել է հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունների հանձնաժողովի 12–րդ նիստը. այն գլխավորում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ու Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը նվազել է 40 տոկոսով, սակայն դա վերաբերում է երրորդ կողմից Բելառուսով Հայաստան ներկրվող ապրանքներին։ Իսկ հենց բելառուսական ապրանքի ներմուծումը Հայաստան ավելացել է 10 տոկոսով։

«ԵՏՄ շրջանակում համագործակցությունն օգնեց, որ Բելառուսը Հայաստանի հետ առևտրային կապերն ամրապնդի։ Դրա համար էլ մենք նախորդ տարի լուրջ ցուցանիշներ արձանագրեցինք»,- ասաց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը։

Այս իմաստով Բելառուսը հատկապես ողջունում է Հայաստանից գինու և կոնյակի արտահանումը։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ հավելեց, որ հայկական կողմը շահագրգիռ է խորացնել գործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և գյուղատնտեսության բնագավառներում։

© Пресс-служба Минэкономики РАВстреча армяно-беларусской межправительственной комиссии
Встреча армяно-беларусской межправительственной комиссии - Sputnik Արմենիա
Встреча армяно-беларусской межправительственной комиссии

Տնտեսական համագործակցության հարցերի հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովը հիմնվել է համաձայն 2000 թվականի հունվարի 18-ին կնքված «ՀՀ կառավարության և Բելառուսի կառավարության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի։ Նպատակը հայ-բելառուսական տնտեսական համագործակցության ամրապնդումն ու խորացումն է։

 

 

Լրահոս
0