00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դաշնակցությունն ու ՀՀԿ–ն կիսում են պորտֆելները. մեկնաբանում է ընդդիմությունը

© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունը երկու առանձին գերատեսչության բաժանելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

ՏԿԱԻՆ-ը երկու նախարարության` տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության բաժանելու նախագիծը հավանություն է ստացել փետրվարի 18-ի կառավարության նիստում։ Ենթադրվում է, որ տարածքային կառավարման նախարարի պորտֆելը կանցնի Դաշնակցության ներկայացուցչին։

«Այս նախագծի անհրաժեշտությունն առաջացավ երկու քաղաքական ուժի համագործակցության արդյունքում», — ասաց Հովհաննիսյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նախարարությունները միավորելու նախորդ առաջարկը, երբ կարևորվեց արդյունավետ աշխատանքի նպատակահարմարությունը, և տարակուսանքով նշեց, թե ինչու պետք է բոլոր քաղաքական ուժերը հարմարվեն Դաշնակցության ու ՀՀԿ-ի պայմանավորվածություններին։

Նա ափսոսանք հայտնեց, որ այս նախագիծը ներկայացնելու դժվար պարտականությունն ընկավ հենց Արփինե Հովհաննիսյանի ուսերին։

«Շատ թույլ հիմնավորում էր։ Բացատրեք ֆունկցիոնալ առումով, նախարարություններն անջատելուց մենք ի՞նչ կստանանք», — գործընկերոջն աջակցեց Միքայել Մելքումյանը։

Նախարարը բավական բացասական ընդունեց Մելքումյանի արտահայտությունն` ասելով, որ աշխարհում լայն տարածում ունի նախարարությունների բաժանման պրակտիկան, ու դա արվում է հենց քաղաքական նպատակահարմարության նկատառումներից ելնելով։

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ տարակուսանք հայտնեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության կապակցությամբ։

«Եթե խորհրդարանում դուք մեծամասնություն եք կազմում, ինչների՞դ է պետք նախարարական պորտֆելներ տրամադրելը, նույնիսկ նման «լավ» կուսակցության, ինչպիսին Դաշնակցությունն է,», — ասաց Զուրաբյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց, որ խորհրդարանականներն իրենց տհաճ հարցերով փչացնում են ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի տրամադրությունը։ Նա հեգնանքով առաջարկեց բաժանել նաև մյուս նախարարությունները։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ արհեստականորեն ստեղծված պաշտոնները չեն նպաստի պետության արդյունավետ կառավարմանը։

«Զարմանալի է, որ այն մարդիկ, ովքեր ասում են, որ իշխանությունը հեղինակություն չունի, փորձում է նրա հետ համագործակցել… Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հարս են բերել, բայց տեղը փոքր է, այդ պատճառով որոշել են նրանց առանձին սենյակ հատկացնել», — ասաց Փոստանջյանը։

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ հանդես եկավ կուսակցության անունից և նշեց, որ նրանք չեն պատրաստվում մասնակցել քվեարկությանը, քանի որ նախարարությունների տարանջատումն ու միավորումը ոչնչով հիմնավորված չէ։

Նա կեսկատակ-կեսլուրջ դաշնակցականներին ու հանրապետականներին հաջող համագործակցություն մաղթեց։

 

Լրահոս
0