00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ՊՆ–ն հերքում է Ռուսաստանից Սու–30ՍՄ գնելու մասին տեղեկությունը

© Photo : press office of the MoD of RAМинистерство обороны Армении
Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները 2015թ.–ին վարկային համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն` Հայաստանը Ռուսաստանից գնելու է 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի- Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերն այն մասին, որ Երևանը Ռուսաստանից Սու-30ՍՄ ծանր կործանիչներ է գնելու։

Որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն են հրապարկել այն մասին, որ Հայաստանը մտադիր է ռուսական Սու-30ՍՄ կործանիչներ գնել։ Ավելին` հոդվածի հեղինակները նշում են, որտեղ և ինչպես են օգտագործվելու 38 տոննա կշռող կործանիչները` հիշեցնելով ղարաբաղյան հակամարտության առկայության մասին։

Հայաստանը Ռուսասանից Սու-30ՍՄ չի գնել։ Դրա ապացույցը ռուսական սպառազինության և տեխնիկայի ցուցակն է, որը ձեռք է բերել հայկական կողմը։

Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև հայկական կողմին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը հրապարակվել է հինգշաբթի ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Համաձայնագրի շրջանակում Հայաստանը կստանա.

Հայաստանի պատվիրած զենքի տեսակները - Sputnik Արմենիա
Հայաստանի պատվիրած զենքի տեսակները

— 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ)։

— Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով)

— ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ)։

— 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, որը հնարավորություն է տալիս հաղթահարել տանկերի դինամիկ պաշտպանությունը (հեռահարությունը ցերեկը՝ մինչև 4կմ, գիշերը՝ 2.5կմ, զրահահարությունը 800մմ։)։

— Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր (կարող է ինտեգրվել Հայաստանի սպառազինության մեջ եղած Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգերին)

— «Տիգր» զրահամեքենաներ։

— Տանկային Վ-84 շարժիչ (հզորությունը` 840 ձիաուժ)։

— Հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ)։

— 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում։

— ՌՊԳ-26 «Ագլեն» հակատանկային ռեակտիվ նռնականետ (նռնակ)։

— ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան։

— Ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ (ՕՎՌ-2 ականազերծման անհատական հանդերձանք, ԻՄՊ-Ս-2 ականորսիչ սարք, ԷՕՎ-3523 զորային էքսկավատոր, 16 և 32 տոննա բեռնամբարձմամբ կռունկներ)

— Կապի միջոցներ (Ռ-168-100ԿԱԵ, Ռ-168-5ԿՆԵ կարճալիք ռադիոկայաններ)։

— Ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶ» մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ)

Պայմանագրում տվյալներ չկան ձեռք բերվող սպառազինության, զինամթերքի և այլ տեխնիկայի քանակի մասին ։

Պայմանագրով նախատեսվում է, որ հայկական կողմը կարող է ամեն առանձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը վճարել վարկի միջոցներից։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։

Սպառազինությունը պիտի ձեռք բերվի 2015-2017թթ., սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։ Վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2016թ․-ի փետրվարի 10-ին։

Հիշեցնենք, որ սպառազինության գնման համար 200 մլն դոլար վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը Երևանում կնքվել է հունիսի 26-ին՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ժամանակ:

ՀՀ Ազգային ժողովում 2015-ի հուլիսի խորհրդարանական քննարկումների ժամանակ ընդգծվել է, որ Հայաստանը սպառազինությունը գնելու է արտոնյալ պայմաններով, քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև գործում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր, որը կնքվել է դեռևս 2013-ի հունիսի 25-ին: Հետագայում երկու երկրներն էլ վավերացրել են պայմանագիրը։

 

 

 

 

Լրահոս
0