00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիրք կարդալը նորաձևություն չէ, այլ` պահանջ

© Photo : Sabino AguadПарень и девушка читают книгу
Парень и девушка читают книгу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գիրք նվիրելու օրը շատերը նշում են նորաձև ու գրքասեր երևալու համար, շատերն էլ իսկական հաճույք են ստանում, քանի որ այս օրը լավագույն առիթ է դառնում ցանկալի գիրքը նվեր ստանալու համար։ Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Երևանի փողոցներում պարզելու համար` արդյո՞ք մայրաքաղաքի բնակիչները գիտեն, թե ինչ օր է այսօր և ինչ գրքեր են մարդիկ նվիրում միմյանց։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի Sputnik. Երևանի բնակիչներից շատերն ընդհանրապես տեղյակ չէին, որ փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է, մի քանիսն էլ վստահ նշեցին` այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։

Գիրք նվիրելու օրվա մասին քաջատեղյակ անցորդներն էլ սիրով պատմեցին, թե ինչ գիրք են նախընտրում նվիրել մտերիմներին և ինչ գրքեր են նվեր ստացել։

Անցորդներից մեկը պատասխանեց, որ արդեն ստացել է նվերը`Պաոլո Կոելյոյի «5-րդ լեռը», մեկ ուրիշն էլ Դևիդ Մորելի «Մահվան նրբագեղ արվեստը» վեպն էր նվեր ստացել։

Անցորդներից ոմանք նշեցին, որ նվեր են ստացել ռուս դասականների ստեղծագործություններ, դետեկտիվ, արկածային, պատմական վեպեր։ Բնակիչներից մեկն էլ ասաց. «Սիրում եմ մերօրյա սիրո պատմությունների մասին գրքեր կարդալ»։

Երևանի գրախանութներից մեկի` «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը, նշեց, որ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ արդեն 4-րդ, 5-րդ օրն է` սովորականից շատ են գիրք գնում։ Հիմնականում վաճառվում է մանկական և դպրոցական տարիքի գրականությունը, որովհետև դպրոցների մեծ մասում ավանդույթ է ձևավորվել` դպրոցականները գիրք են նվիրում միմյանց։

Այսօր որոշ գրախանութներ հատուկ միջոցառումներ են կազմակերպել։ Օրինակ` «Բուկինիստ» գրախանութի դիմաց ժամը 13։00-ին գրական վիկտորինա է անցկացվել, և հաղթողները գիրք են նվեր ստացել։

Սովորաբար այս օրերին գրախանութներում ավելանում են վաճառքի ծավալները։ Ցուցանիշները զիջում են միայն դեկտեմբերի վերջին, նախատոնական շրջանում վաճառված գրքերի ծավալին։

«Համաձայն չեմ քաղաքում տարածված պաստառների բովանդակության հետ, որոնցում նշված է, թե գիրք կարդալը նորաձև է։ Գիրք կարդալը նորաձև չէ, դա պահանջ է»,- ասաց «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

Հայաստանում Գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ նշվում է 2008թ.-ից։

 

Լրահոս
0