ՏԿԱԻՆ-ը բաժանվեց

© Sputnik / Асатур ЕсаянцАрмен Ерицян
Армен Ерицян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տարածքային կառավարման նախարարությունն առանձնացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-79-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) արտակարգ իրավիճակների նախարարություն.».

15-րդ կետի «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինվել է «տարածքային կառավարման և զարգացման» բառերով:

Ըստ շրջանառվող լուրերի՝ արտակարգ իրավիճակների նախարար կմնա Արմեն Երիցյանը, իսկ տարածքային կառավարման նախարար կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը։

 

 

Լրահոս
0