Փետրվարի 20-ը Սոցիալական արդարության համաշխարհային օրն է

© Sputnik / Асатур ЕсаянцАкция протеста армянских футбольных фанатов (First Armenian Front (FAF)), требующих отставки президента Федерации футбола Армении Рубена Айрапетяна
Акция протеста армянских футбольных фанатов  (First Armenian Front (FAF)), требующих отставки президента Федерации футбола Армении Рубена Айрапетяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սոցիալական արդարության համաշխարհային օրվա համար նախադրյալ է դարձել 1995 թվականի մարտին Կոպենհագենում բարձր մակարդակով անցկացված հանդիպումը, որի ընթացքում հայտարարվել են ժամանակակից հանրության սոցիալական զարգացման խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice) նշվում է 2009 թվականից: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը տոնը հիմնելու մասին հայտարարել է 2008 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված բանաձևով:

ՄԱԿ-ի անդամ պետությունները փետրվարի 20-ին ազգային մակարդակով միջոցառումներ են անցկացնում՝ նպաստելով սոցիալական արդարության ամրապնդմանը: Կազմակերպիչների խոսքով` այդ օրը պետք է նպաստի աղքատությունն արմատախիլ անելուն, մարդկանց զբաղվածության ապահովմանը, կանանց և տղամարդկանց հավասարության, սոցիալական բարեկեցության և արդարության հաստատմանը:

«Սոցիալական արդարութունն ազգային կայունության և համընդհանուր բարեկեցության հիմքն է: Հավասար իրավունքները, համերաշխություն ու մարդու իրավունքների հանդեպ հարգանքը չափազանց կարևոր են ազգերի ու ժողովուրդների արդյունավետ ներուժի լիակատար յուրացման համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

 

 

Լրահոս
0