Հռոմի պապը Հայաստան կայցելի սեպտեմբերին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПапа римский Франциск
Папа римский Франциск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանցիսկոս պապն ընդունել էր ՀՀ նախագահի հրավերը՝ վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. 2016թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի պապի՝ Ֆրանցիսկոս առաջինի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. այս մասին հայտարարվել է Մայր Աթոռում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի` ընդլայնված կազմով ժողովի ընթացքում:

Այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ 2014թ.-ի սեպտեմբերին Հռոմի պապին պաշտոնապես հրավիրել էր 2015թ. այցելել Հայաստան: Համաձայն նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության` Ֆրանցիսկոս պապն ընդունել էր հրավերը՝ վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան։

Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու երկրորդ առաջնորդն է, որը կայցելի Հայաստան. 2001թ.-ին Երևան էր ժամանել Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700- ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով:

Լրահոս
0