00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՍԱ-ն կարտոֆիլ կաճեցնի մարսյան պայմաններում

© nasaМарс
Марс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Մարս մոլորակին բնորոշ պայմաններում կարտոֆիլ աճեցնելու փորձ է սկսելու: Փորձը կմեկնարկի մոտ մեկ ամսից Պերուի Ատակամա անապատում

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. ՆԱՍԱ-ն և Լիմայում տեղակայված Կարտոֆիլի ուսումնասիրման կենտրոնը հայտարարել են, որ Պերուի Ատակամա անապատում կարտոֆիլի վայրի ու տնական մի քանի տեսակներ աճեցնելու փորձ են կատարելու: Փորձն իրականացվելու է այնպիսի պայմաններում, որոնք առավելագույն չափ մոտ կլինեն Մարսի պայմաններին, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Phys.org կայքին:

«Մենք գրեթե 100%-ով համոզված ենք, որ կարտոֆիլի մեր ընտրած տեսակներից շատերը հաջողությամբ կանցնեն թեստերը: Առաջին հստակ արդյունքները կտեսնենք 1-2 տարի հետո, և մինչ հաջորդ մարսագնացի գործարկումը մենք դեռ հինգ տարի ունենք», — հայտնել է Պերույից ՆԱՍԱ-ի աստղակենսաբան Խուան Վալդիվիա-Սիլվան:

Վալդիվիա-Սիլվայի այս փորձը Էնդրի Ուիրի «Մարսեցին» վեպի ու համանուն ֆիլմի սյուժեի որոշ հիմնական տարրերի յուրօրինակ ստուգատես կդառնա:
Ֆիլմի հերոսը՝ տիեզերագնաց Մարկ Ուոթնին, մոլորվում է Մարսում:Երբ գիտակցում է, որ «Արեսի» անձնակազմը իրեն թողել է մոլորակի վրա, իրեն չի կորցնում և դառնում է Մարսի «Ռոբինզոն Կրուզոն», նա ջերմոց է ստեղծում ու սկսում է կարտոֆիլ աճեցնել Մարսի վրա՝ կարտոֆիլի ոռոգման համար ջուրը ստանալով հրթիռային վառելիքից:

ՆԱՍԱ-ն ու Պերուի տիեզերական գործակալության գործընկերները կփորձեն վերարտադրել ու կրկնել Ուոթնիի այդ սխրագործությունը՝ կարտոֆիլի շուրջ 100 տեսակ տնկելով կենսական ոչ բարենպաստ պայմաններում` Ատակամա անապատում: Գիտնականները ջերմոց կկառուցեն, որտեղ թթվածնից զուրկ տիպիկ մարսյան մթնոլորտ կլինի:

Վալդիվիա-Սիլվայի խոսքով` առաջին փորձերը կսկսվեն մեկ ամիս անց: Եթե այս փորձը հաջողությամբ պսակվի, հետզհետե պայմանները կհասցվեն Մարսի պայմաններից գրեթե չտարբերվող միջավայրի:

Անհաջողության դեպքում գիտնականները կփորձեն կարտոֆիլ աճեցնել հատուկ արկղերում, որտեղ բույսի արմատների սնուցումը կիրականացվի աերոպոնիկ եղանակով:

 

Լրահոս
0