00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքու-Թբիլիսի-Կարս. Լոնդոնից մինչև Պեկին

© Sputnik / Рухкян / Անցնել մեդիապահոցСтарый Тбилиси зимой
Старый Тбилиси зимой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թբիլիսին, Բաքուն ու Անկարան համագործակցության հերթական համաձայնագիրն են ստորագրել՝ այս անգամ գերակա ուղղություն ընտրելով էներգետիկայի ոլորտը: Կողմերը հայտնել են նաև, որ 2016 թվականի վերջին կգործարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը: Sputnik Արմենիան պատմում է Թուրքիայի ու Ադրբեջանի նախարարների թբիլիսյան ճանապարհորդության մասին:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Թբիլիսիում կայացավ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջենելիձեի, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հինգերորդ եռակողմ հանդիպումը, որի արդյունքում նրանք համատեղ հայտարարություն կնքեցին:

Փաստաթղթում նշվում է, որ երկրները համագործակցելու են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, բանկային պաշտպանության, մարդասիրական և այլ ոլորտներում: Սա Թբիլիսիում անցկացված երկրորդ հանդիպումն էր:

Հանդիպման շրջանակում Մամեդյարովն ու Չավուշօղլուն քննարկեցին Լոնդոնի և Պեկինի միջև ընկած երկրներն իրար միացնող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածին վերաբերող հարցերը: Միայն վրացական հատվածի համար ավելի քան 700 մլն լարի (շուրջ 200 մլն դոլար) է ծախսվել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև համատեղ տարածաշրջանային նախագծերը՝ կարևորելով էներգետիկ ոլորտը:

«Մեր երկրները լուրջ դերակատարություն ունեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Հաշվի առնելով եռակողմ տարանցիկ ներուժը՝ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում համագործակցության շարունակմանն ու Եվրոպան Ասիայի հետ կապող միջանցքի գործունեությանը», — հանդիպման ժամանակ ասաց Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն:

Հատուկ ուշադրության արժանացավ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հարցը, ինչպես նաև խոսվեց առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին: Կողմերը շեշտը դրեցին այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը Եվրոպան ու Ասիան իրար կապող երկրներ են:

«Մինչև տարեվերջ կգործարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, սակայն համագործակցությունը սրանով չի ավարտվի: Մենք համագործակցում ենք նաև այլ գերատեսչությունների հետ», — նշեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ու ավելացրեց, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականությունը և երկու երկրներին մաղթում է հակամարտությունները կարգավորել խաղաղ ճանապարհով:

Հարկ է նշել Բաքվի, Թբիլիսիի ու Անկարայի ռազմական ոլորտի համագործակցությունը: Երեք երկրի պաշտպանական գերատեսչությունների նախարարների վերջին հանդիպումը կայացել է Ստամբուլում դեկտեմբերի 17-ին, այսպես կոչված, եռակողմ նախարարական հանդիպման շրջանակում: Հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարները պայմանավորվել են համատեղ զորավարժություններ ու ռազմական ծրագրեր իրականացնել: Կողմերը նաև քննարկել են ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ ուսումնական կենտրոնի շրջանակում համագործակցության հարցերը: Ուսումնական կենտրոնը բացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը 2015 թվականի օգոստոսին Վրաստան կատարած այցի ժամանակ:

Նախօրեին Թբիլիսիում Ադրբեջանի արտգործնախարարն անդրադարձել է անվտանգության ոլորտի համագործակցության խորացման անհրաժեշտության հարցին: Ինչպես հաղորդում են մի շարք վրացական ԶԼՄ-ներ, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը՝ Չավուշօղլուն կրկին մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն իբր ոչ մի քայլ չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար ու նշել է, որ այդ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակում:

ԱԳՆ երեք ղեկավարների ձևաչափն ուժի մեջ է մտել 2012 թվականի հունիսի 8-ին ընդունված տրապիզոնյան հռչակագրից հետո: 2014 թվականի դեկտեմբերի 10-ին Կարսում տեղի է ունեցել չորրորդ հանդիպումը, որի արդյունքում Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները երեք երկրի միջև համագործակցության մասին համատեղ հայտարարություն ստորագրեցին: Այդպիսով կողմերը հաստատեցին ռազմավարական համագործակցության ուժեղացման պատրաստակամությունն ու բարիդրացիական, փոխադարձ հարգանքի ու վստահության սկզբունքի պահպանումը:

 

Լրահոս
0