00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդները «լեզու կգտնեն» իրար հետ

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցАвария на дороге
Авария на дороге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաթղթի լրացման գործընթացը կտևի ընդամենը 10-15 րոպե

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Երկու ավտոմեքենայի մասնակցությամբ ոչ լուրջ ՃՏՊ-ների ժամանակ կողմերը կկարողանան ԱՊՊԱ-ի փաստաթուղթը լրացնել 10-15 րոպեում:

«Կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն՝ եթե ավտոպատահարների հետևանքով մեքենային հասցված ընդհանուր վնասի չափը չի գերազանցում 50 հազար դրամը, մասնակից վարորդները կարող են չսպասել ապահովագրական ընկերությունների մասնագետներին և հեռանալ պատահարի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագրի ձևը և լուսանկարելով պատահարի մանրամասները», — ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի սկզբին (հավանաբար մարտի 4-ից):

Որպեսզի հարցն արագ լուծվի, վարորդները պետք է լրացնեն փաստաթուղթը (փաստաթուղթը կարելի է վերբեռնել ու տպել ապահովագրական ընկերությունների կայքէջերից կամ ստանալ ցանկացած ապահովագրական բաժանմունքում):
Ինչպես նշեց Չիլինգարյանը, ոլորտի մեկ այլ նորամուծություններից կլինի այն, որ վարորդները պետք է պարտադիր կերպով նշեն իրենց էլեկտրոնային հասցեն: Ապահովագրական բոլոր փաստաթղթերն ուղարկվելու են էլեկտրոնային հասցեին, ինչը զգալի կարագացնի գործընթացը:
«Աքիլլես» ՀԿ-ի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը համաձայնեցված փաստաթղթերի կիրառումը կարևոր քայլ է համարում խցանումներից խուսափելու հարցում:

«Սա կարևոր քայլ է մայրաքաղաքում խցանումների նվազեցման համար: 50 հազար դրամը չգերազանցող ՃՏՊ-ների թիվն այսօր 20-25 տոկոս է կազմում», — ասաց Հովհաննիսյանը:

Փաստաթուղթը լրացնելուց հետո ՃՏՊ-ի առաջացման մեղավորը զանգահարում է ապահովագրական ընկերություն ու հայտնում կատարվածի մասին: Իսկ տուժած մեքենայի վարորդը կարող է լրացված փաստաթուղթը դեպքի վայրում արված լուսանկարով (ՃՏՊ-ի օրվանից սկսած 5 օրվա ընթացքում) հանձնել ապահովագրական ընկերություն ու ստանալ փոխհատուցումը:

Ինչպես նշեց Հովհաննիսյանը, եթե վարորդը կարծում է, որ կարող են ոչ ակնառու վնասվածքներ լինել, այդ դեպքում նա կարող է կանչել ապահովագրական ընկերության ներկայացուցչին: Չի բացառվում, որ մոտ ապագայում փոխհատուցման չափը հասնի 100-200 հազար դրամի:

«Երևի կեղծ վթարներ էլ կլինեն, բայց չեմ կարծում, որ մինչև 50 հազար դրամի չափով արհեստական վթար սարքելն այդքան էժան կնստի սարքողների վրա: Փորձագետների կողմից շատ հեշտ պարզվում է, թե արդյոք պատահարը եղել է ընթացքի ժամանակ կամ ուրիշ տեղ խփել են ու բերել կանգնեցրել են ուրիշ տեղ» ասաց Հովհաննիսյանը:

Ապահովագրական ընկերություններն այս և այլ ռիսկերը վերցնում են իրենց վրա. Օրինակ` վարորդի ոչ սթափ լինելու դեպքում, բնականաբար, չեն փոխհատուցի: Իսկ եթե վարորդները չեն ընդունում իրենց մեղքը, գործելու է հին կարգը, և ժամանելու են ապահովագրական ընկերության աշխատակիցները:

Լրահոս
0