Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլ խաղալու համար

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցИгрок "Боруссии" Генрих Мхитарян
Игрок Боруссии Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրիտանական «Squawka» կայքն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, թե ինչ հաջողությունների է հասել հայ ֆուտբոլիստը գերմանական ակումբի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի օրոք:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումն է կատարել Եվրոպայում, գրում է Squawka-ն՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ կիսապաշտպանը խորհրդանշում էր Յուրգեն Կլոպի գլխավորած «Բորուսիայի» բոլոր անհաջողությունները:

Հենրիխը «Բորուսիա» է տեղափոխվել 2013 թվականին՝ 27.5 միլիոն եվրոյով: Նրա չափազանց աշխատասիրությունը ու հիանալի տեխնիկան օգնում էին այս ընթացքում, սակայն ինչ-որ բան անընդհատ պակասում էր: Նա ամեն ինչ ճիշտ էր անում մինչև եզրափակիչ հարվածը կամ փոխանցումը:

2014-2015 մրցաշրջանը նրա համար բարդ էր՝ հաշվի առնելով դորտմունդցիների անհաջողությունները: Սինձի Կագավայի վերադարձից հետո Հենրիխը տեղափոխվեց եզր, սակայն արդյունավետությունը չավելացավ: Ֆուտբոլիստին ճնշում էին իր անհաջողությունները, թեև նա «Բորուսիայի» լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր հանդիսանում:

Երբ նա փետրվարին կարողացավ գրավել «Շալկեի»՝ «Բորուսիայի» ամենասկզբունքային մրցակցի դարպասը, քիչ էր մնում՝ արտասվեր: Դա օգոստոսից ի վեր ֆուտբոլիստի առաջին գոլն էր, որից հետո նա աստիճանաբար բարելավեց իր մարզավիճակը:

«Այսօր, խաղալով Թոմաս Տուխելի գլխավորությամբ, Հենրիխ Մխիթարյանը ցուցադրում է իր հնարավորությունները: Նա ստեղծված էր այսպիսի ֆուտբոլ խաղալու համար»,- գրում է Squawka-ն:

Տուխելը հույս կապեց հայ ֆուտբոլիստի հետ և չհիասթափվեց: Հնարավոր է՝ նոր մարզչի վստահությունը կամ հենց խաղային սխեման փոխեցին Հենրիխին: Եվրոպա լիգայի որակավորման փուլի չորս խաղում նա 5 գոլի հեղինակ դարձավ ու չորս արդյունավետ փոխանցում կատարեց:

Տուխելի գլխավորությամբ «Բորուսիայի» խաղն ավելի հանգիստ է և հաշվենկատ, քան նախորդ տարիներին. Մխիթարյանը հանդիսանում է անխնա հարձակողական մեքենայի վճռորոշ օղակը:

Լրահոս
0