ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցБорьба с преступностью
Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կան զոհեր և վիրավորներ, տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵԱՆ, 21 փետրվարի — Sputnik. ԱՄՆ-ի Միչիգան նահանգում անհայտ անձն ավտոմեքենայից կրակ է բացել անցորդների վրա, 6 մարդ զոհվել է, ևս 3-ը վիրավոր են:
«Ասես ինչ-որ մեկը պարզապես երթևեկել է, գտել է մարդկանց, հետևել նրանց ու սպանել»,- ասել են ոստիկանները:

Առաջին միջադեպը գրանցվել է երեկոյան, մոտավորապես 18:00-ին: Հանցագործը բնակելի տան մոտ չորս անգամ կրակել է մի կնոջ ուղղությամբ: Կինը բարեբաղտաբար չի մահացել, սակայն այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է:

Ավելի ուշ՝ 22:00-ի մոտակայքում, երեք մարդու վրա կրակ են բացել ավտոսրահի տարածքում: Նրանցից երկուսը մահացել են:
Հետո տղամարդը կրակ է բացել ռեստորանի ավտոկայանատեղիում կանգնած մարդկանց ուղղությամբ:

Նրանցից չորսը մահացել են, հինգերորդը՝ ծայրահեղ ծանր վիճակում է:

Նշվում է, որ հավանական կասկածյալը մոտ 50 տարեկան տղամարդ է: Ամենայն հավանականությամբ նա կրակել է կապույտ կամ արծաթագույն Chevrolet HHR մեքենայից:

 

Լրահոս
0