Ճապոնիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismographземлетрясение
землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստորգետնյա ցնցումների օջախն արձանագրվել է Հոնսյու կղզուց հարավ-արևելք՝ 29,5 կմ խորության վրա, տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չկա

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի- Sputnik. Խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական Հոնսյու կղզուց հարավ-արևելք, 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 06:26-ին (Երևանի ժամանակով՝ 01:26): Երկրաշարժի օջախը եղել է 29,5 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի նշվում: Ցունամիի առաջացման վտանգներ չկան:

Ճապոնիան սեյսմիկ ակտիվության բարձր գոտում է գտնվում: 2011թ.-ի մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի էր ունեցել 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներին հաջորդել էր ցունամիի 14-մետրանոց ալիքը, որի հետևանքով ջրի տակ էին անցել «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վեց էներգաբլոկից չորսը:

 

 

Լրահոս
0