Ճանապարհի եզրին տղամարդու դիակ է հայտնաբերվել

© Sputnik / Asatur Yesayants / Полиция и скорая помощь
Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հարուցվել է քրեական գործ, դեպքի հանգամանքները պարզվում են

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Փետրվարի 22-ին ժամը 02:00-ին Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վահագնի գյուղի մոտ` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը ժամը 2.35-ին Վահագնի գյուղի մոտ, ճամփեզրին, հայտնաբերել է 1972թ.-ին ծնված Նվեր Քոչինյանի դիակը` գլխի հետևի մասի հրազենային վնասվածքով:

Դիակի մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակի համար նախատեսված, 7.62 տրամաչափի մեկ կրակված փամփուշտի պարկուճ և մեկ չկրակված փամփուշտ:

Փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

 

Լրահոս
0