00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական վերածնունդ. Զանգ կախողը գտնվեց

© PanARMENIANNetОваннес Маргарян
Ованнес Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած նոր կուսակցության թեման վերջին օրերի ամենաքննարկվողներից մեկն է։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ՕԵԿ–ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խոսել է «Հայկական վերածնունդ» կուսակցության անվան, ստեղծման նպատակի, սկզբունքների ու կարգախոսների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Կուսակցությունը ստեղծվել է 150 հասարակական կազմակերպությունների, շարժումների ու կուսակցությունների միավորման արդյունքում։ Միասնության նոր մոդելը փաստ է, անբեկանելի իրողություն, որի վրա մեկ տարի շարունակ ոմանք չարախնդում էին, բանսարկությամբ զբաղվում, ասաց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

«Էլ բան չգտան, երբ տեսան, որ սա իրականություն դարձավ ։ Տեսան, որ զանգը կախելու մասին շատերն էին խոսում, բայց կախողը գտնվեց։ Հավերժ խավարի մասին խոսալուց պետք է հիշենք, որ ավելի ճիշտ կլինի մեկ հատ մոմ վառենք։ Մենք համադրեցինք 150-ից ավելի մոմեր և մի մեծ մոմ վառեցինք»,- նշեց նորաստեղծ կուսակցության անդամն ու վստահեցրեց, որ իրենց դեռ շատերն են միանալու` մտավորականներ, գիտնականներ։

ԱԺ պատգամավորի համար նոր կուսակցության ստեղծումը քաղաքական աննախադեպ գործընթաց է, որը կարողանալու է կյանքի կոչել առկա մարտահրավերները

«Ինչու՞ աննախադեպ։ Որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ և ՀՀ-ում և հետխորհրդային երկրներում չի եղել այնպիսի դեպք, որ այսքան քաղաքական և հասարակական միավորներ վերակազմակերպման արդյունքում միաձուլման տարբերակով քաղաքական ուժ, կուսակցություն հիմնադրեն»,- ասաց նա։

«Օրինաց երկիր» կուսակցությունն ու մյուս քաղաքական ուժերը ընտրությունների են գնալու են նոր անվան տակ։ Հովհաննես Մարգարյանի խոսքով` կուսակցության անվան հետ կապված որոշումն արդար է եղել, և այն որոշվել է քննարկումների արդյունքում, թեև ցանկացած քաղաքական ուժ կուզեր, որ իր անվանումը պահպանվեր։ Ընտրել են այնպիսի անուն, որ որևէ մեկինը չի եղել, անվանակոչել են «Հայկական վերածնունդ», որովհետև, ըստ պատգամավորի, վերածննդի կարիք ունեն բոլորը, այդ թվում ` երկիրը։

Հովհաննես Մարգարյանը վստահեցնում է, որ այս համախմբած միավորումը կկարողանա լուծել երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրները։

«Փառք ու պատիվ նրանց, ովքեր մի կողմ դրեցին իրենց նեղ անձնական, խմբակային շահերը, իրենց հավակնություններն ու ազգանպաստ որոշում կատարեցին, այսինքն համախմբվեցին։ Բազմադարյա պատմությունը ցույց է տվել, որ երբ մենք համախմբված ենք եղել, մեծ արդյունք ենք ունեցել»,- ասաց պատգամավորը։

Կուսակցության ծրագրերի ու սկզբունքների մասին խոսելիս` Մարգարյանը բավարարվեց մեկ նախադասությամբ։

«Մենք ունենք մեր ծրագրերը, որոնք հիմնականում արտահայտում են մեր սկզբունքները` տարբեր խնդիրների շուրջ և տարբեր հարցերի լուծման համար, տարբեր ռեֆորմների նկատմամբ մեր տեսլականը, որը համախմբել է բոլորիս, այսինքն մենք համախմբվել ենք գաղափարի և սկզբունքների շուրջ»,- ասաց նա։

Ցանկացած քաղաքական ուժ, ծրագրեր ու նպատակներ ունենալուց բացի, նաև իր կարգախոսն է ունենում։ Օրինակ` 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ի կարգախոսն էր` «Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր»։ Ո՞րն է նորաստեղծ «Հայկական վերածննդի» կարգախոսը։

«Շատ կարգախոսներ կան։ Ո՞ր մեկն ասեմ։ Լավին` լավ, վատին` վատ։ Այսօրվա դրությամբ պարտադրանքը ծնում է ատելություն։ Ապագան ցույց կտա ամեն ինչ»,- ասաց Մարգարյանը։

Նա վստահեցնում է, որ քաղաքական ու հասարակական շատ այլ կազմակերպություններ դեռ համալրելու են իրենց շարքերը ու իրենք ուժեղանալու են համախմբման միջոցով։ Պատգամավորը վստահ է` ուժեղների հետ միշտ հաշվի են նստում։

 

Լրահոս
0