Նարեկացու «Մատյան ողբերգության» մեկնությունը

© Ашнаг"Книга" Скорби Григора Нарекаци
Книга Скорби Григора Нарекаци - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայր Աթոռը լույս է ընծայել «Մեկնողական աղոթք Սրբալույս Յուղ Մյուռոնի մասին» աշխատությունը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի hրատարակչական բաժինը լույս է ընծայել Հակոբ պատրիարք Նալյանի «Մեկնողական աղոթք Սրբալույս Յուղ Մյուռոնի մասին» (Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ՂԳ գլխի մեկնություն) աշխատությունը:

Աշխատությունը գրաբարից աշխարհաբար է փոխադրել Ցոլակ սարկավագ Հարությունյանը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հակոբ Պատրիարքն (1706-1764) իր երկում ի թիվս Հայ եկեղեցու արարողակարգին, պաշտամունքին և ծիսադավանաբանական սահմանումներին վերաբերող այլ հարցերի, անդրադարձել է նաև Սրբալույս Մյուռոնի խորհրդին ու կիրառությանը:

Երանաշնորհ Պատրիարքը, մեկնելով Նարեկի ՂԳ գլուխը, հանգամանորեն բացատրում է Սրբալույս Մյուռոնի գործնական ազդեցությունը մարդկային բանականության ու հոգու վրա:

Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

 

Լրահոս
0