ԱՊՊԱ նոր հայտարարագրի ձևը` վարորդի մշտական ուղեկից

© Sputnik / Асатур Есаянц Улица, машины, автотранспортное движение
Улица, машины, автотранспортное движение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրապարակվել է ԱՊՊԱ հայտարարագրի նոր ձևը՝ մինչև 50,000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ՃՏՊ-ների համար

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի- Sputnik. 2016 թվականի մարտի 4-ից ԱՊՊԱ ոլորտում գործում է մինչև 50.000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից ինքնուրույն գրանցման գործընթաց:

Նոր գործընթացը ենթադրում է, որ այն դեպքում, երբ պատահարի արդյունքում մեղավոր վարորդի նկատմամբ անմեղ վարորդի գույքային պահանջը չի գերազանցում 50.000 դրամը, ապա ԱՊՊԱ պատահարի մասնակից վարորդներն ինքնուրույն՝ առանց ապահովագրական ընկերության և ոստիկանության ներկայացուցչի համաձայնության, լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և պարզեցված ու արագացված ընթացակարգով հատուցում ստանում ապահովագրական ընկերությունից:

 

© b4bԱՊՊ հայտարարագիր
ԱՊՊ հայտարարագիր - Sputnik Արմենիա
ԱՊՊ հայտարարագիր

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն բոլոր վարորդներին և ավտոմեքենաների սեփականատերերին հորդորում է նշված փաստաթղթից մի քանի օրինակ մշտապես պահպանել ավտոմեքենայում:

Համաձայնեցված հայտարարագրի օրինակը կարելի է ստանալ ապահովագրական ընկերությունից կամ նրա գործակալից՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին և դրանից հետո ցանկացած ժամանակ: Համաձայնեցված հայտարարագրի օրինակը մշտապես կարելի է ներբեռնել նաև բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքից:

 

Լրահոս
0