Հայաստանում սպասվում են տեղումներ

© Sputnik / Asatur Yesayants / Дождь, дождливая погода
Дождь, дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ կանխատեսման` օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը նույնքան կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Հայաստանի շրջանների մեծ մասում փետրվարի 24-ին սպասվում են տեղումներ, հայտնում է ՏԿԱԻ նախարարությունը: Ըստ հաղորդագրության` տեղումները կդադարեն հաջորդ օրը, և փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը նույնքան կբարձրանա, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում փետրվարի 24-ին սպասվում է անձրև, 25-28-ը` առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը մայրաքաղաքում կլինի 9-11, գիշերը` 7-9 աստիճան տաքություն։

 

Լրահոս
0