Հայտնի է աշխարհի լավագույն քաղաքը

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցГорода Мира. Вена
Города Мира. Вена - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսկ ամենավատ քաղաք է ճանաչվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Աշխարհի լավագույն քաղաք է ճանաչվել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, հայտնում է Mercer խորհրդատվական ընկերությունը` հիմնվելով իր իսկ կազմած վարկանշային աղյուսակի վրա։ Ամենաբարձր կենսամակարդակ ունեցող քաղաքի տիտղոսը Վիեննան ստանում է արդեն 17-րդ անգամ։

Ցուցակում Վիեննայից հետո նշված են Ցյուրիխը, Օքլենդը, Մյունխենը և Վանկուվերը:

Վարկանշային աղյուսակը կրկին եզրափակում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:

Նշենք, որ Mercer խորհրդատվական ընկերության վարկանշային ցանկը հիմնվում է մի շարք չափորոշիչների վրա, այդ թվում` քաղաքական կայունություն, կրթություն, առողջապահություն, հանցավորության մակարդակ, տրանսպորտային պայմաններ և հանգստի կազմակերպում:

 

Լրահոս
0