Հանրապետականն ու Դաշնակցությունը համաձայնագիր կստորագրեն փետրվարի 24-ին

© Sputnik / РПА и Дашнакцутюн
РПА и Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում քաղաքական նոր կոալիցիա ստեղծելու մասին բանակցություններն ընթանում են մոտ երկու ամիս։ Եվ վերջապես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համաձայնագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի- Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը փետրվարի 24-ին համաձայնագիր կստորագրեն քաղաքական համագործակցության մասին, Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Համաձայնագիրը կստորագրվի այսօր, մանրամասները հասարակությանը կներկայացվեն ստորագրումից հետո»,- ասաց Ռուստամյանը: Նա առաջարկեց ԶԼՄ-ներին հետևել բոլոր այն կետերի կատարմանը, որոնք կհամաձայնեցվեն ՀՀԿ-ի հետ:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով կփոխարինի պատգամավոր Արծվիկ Մինասյանին (նա կգլխավորի էկոնոմիկայի նախարարությունը), ապա ՀՅԴ-ում դեռ չեն կողմնորոշվել:

Համաձայնագրով ենթադրվում է, որ տարածքային կառավարման նախարարի պաշտոնից բացի, Դաշնակցությանը կհատկացվի ևս երկու նախարարական պորտֆել՝ կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարների պաշտոնները:

Խոսրով Հարությունյան - Sputnik Արմենիա
Խոսրով Հարությունյան. ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիան ընտրությունների հետ կապ չունի
Տարածքային կառավարման նախարար կդառնա Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարար՝ Լևոն Մկրտչյանը, իսկ էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը: Վերջին անգամ դաշնակցականները կոալիցիա են կազմել 2009թ.-ին, սակայն ինքնակամ դուրս են եկել դրանից: Շատ փորձագետներ կապում են նոր ներքաղաքական գործընթացները 2017թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

 

 

Լրահոս
0