Կոալիցիան կազմվեց. համաձայնագիրը ստորագրվեց

© Photo : ARKA news agencyРезиденция президента Армении
Резиденция президента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն վերջապես ստորագրեցին կոալիցիա կազմելու մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի- Sputnik. Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի հանրապետական կուսակցության և Դաշնակցության միջև ստորագրվեց քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը:

Համաձայնագրով ենթադրվում է, որ տարածքային կառավարման նախարարի պաշտոնից բացի, Դաշնակցությանը կհատկացվի ևս երկու նախարարական պորտֆել՝ կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարների պաշտոնները:

Տարածքային կառավարման նախարար կդառնա Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարար՝ Լևոն Մկրտչյանը, իսկ էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը: Վերջին անգամ դաշնակցականները կոալիցիա են կազմել 2009թ.-ին, սակայն ինքնակամ դուրս են եկել դրանից: Շատ փորձագետներ կապում են նոր ներքաղաքական գործընթացները 2017թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

 

Լրահոս
0