Երկար սպասված համաձայնագիրը

© Photo : Press office of the President of RA / Партии РПА и АРФД посе подписания соглашения о сотрудничестве
Партии РПА и АРФД посе подписания соглашения о сотрудничестве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահի նստավայրում կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Այսօր ՀՀ nախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Քաղաքական համագործակցության համաձայնագրի ընդհանուր դրույթներում նշված է, որ համաձայնագիրը կնքվում է հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության:

Ըստ համաձայնագրի, կոալիցիան պետք է իրականացնի 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով փոփոխված ՀՀ Սահմանադրությունից բխող հրատապ քայլերը, շարունակի բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվության անխախտելիությունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը:

© Пресс-служба Президента РАՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կնքված քաղաքական համաձայնագրիհիմնական դրույթները
Основные положения политического соглашения о сотрудничестве между РПА и АРФД - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կնքված քաղաքական համաձայնագրիհիմնական դրույթները

Համաձայնագրով նախատեսվում է վերանայել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը և ձևավորել կայուն զարգացում երաշխավորող, պատասխանատու և արդյունավետ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգեր, բարձրացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, հանրային ֆինանսների օգտագործման արդյունավետությունը, հաշվետվողականությունը և պատասխանատվության մակարդակը, ապահովել հանրային իշխանության՝ իրավունքով սահմանափակված լինելու սահմանադրական սկզբունքի լիարժեք գործադրումն ու գործառույթ-ինստիտուտ-լիազորություն-պատասխանատվություն շղթայի անխափան գործունեությունը, գործադրել շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ:

Համաձայնագրի ամբողջական տեքստը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում:

 

 

Լրահոս
0