Օհանյան. Զինվորների սոցիալական հարցերը ՊՆ-ի ուշադրության կենտրոնում են

© Sputnik / Арам НерсесянМинистр обороны Республики Армения Сейран Оганян
Министр обороны Республики Армения Сейран Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում կա շուրջ 9500 զինծառայողի ընտանիք ու շուրջ 10500 ազատամարտիկ, ովքեր հաշմանդամության տարբեր կարգ ունեն

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Զինծառայողների ու ազատամարտիկների սոցիալական խնդիրները կարգավորվում են հնարավորության սահմաններում, չորեքշաբթի ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Հայաստանի զինծառայողների ու ազատամարտիկների սոցիալական խնդիրները լուծվում են համապատասխան օրենքով: Կառավարությունն իր հնարավորությունների սահմանում և ՊՆ-ի առաջարկով քայլեր է ձեռնարկում առկա սոցիալական խնդիրները լուծելու համար», — ասաց Օհանյանը:

Մասնավորապես մեծ ծրագիր է իրականացվում զինվորների բնակարանային խնդիրները լուծելու, փոխհատուցումների վճարման ուղղությամբ: Նրա խոսքով` բնակարանային խնդիր ունեցող՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների ու հաշմանդամություն ունեցող զինծառայողների մի մեծ հերթացուցակ կա: Հենց այդ ցուցակով էլ զբաղվում է նախարարությունը:

«Ցուցակում ներկա պահին 2080 մարդ կա, և վճարումներն իրականացվում են պետության տրամադրած միջոցների հաշվին», — ասաց նախարարը:

Օհանյանը նշեց, որ հարցը լիովին լուծված չի համարում, սակայն կառավարությունը գործում է իր հնարավորությունների սահմաններում:

Բացի այդ, միջոցառումներ են իրականացվում ազատամարտիկների բուժումն ապահովելու ուղղությամբ, նրանք բոլորը օգտվում են այն բոլոր իրավունքներից, որոնք կան զինվորների համար:

Պատգամավոր Իշխան Խաչատրյանն իր հերթին առաջարկեց արտոնյալ վարկեր տրամադրել քաղաքացիների այդ կարգի համար, որպեսզի բարելավեն իրենց սոցիալական պայմանները, քանի որ ոչ բոլոր հարցերը կարող են լուծվել համապատասխան ծրագրերի շրջանակում:

Նախարարը հավաստիացրեց, որ հաշվի կառնի պատգամավորի առաջարկը` նշելով, որ նախարարությունը փորձում է արտահերթ օգնություն տրամդրել ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող քաղաքացիներին:

 

Լրահոս
0