Նախարար. Հայաստանը պատրաստ է տարանցիկ գազ ապահովել Իրանի և Վրաստանի միջև

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցПредприятие ООО РН-Пурнефтегаз в Ямало-Ненецком автономном округе
Предприятие ООО РН-Пурнефтегаз в Ямало-Ненецком автономном округе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում գազամատակարարման շուրջ, որի համար, ըստ էության, երկու ճանապարհ կա՝ կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի տարածքով

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Հայաստանը պատրաստ է տարանցիկ գազ ապահովել Իրանի և Վրաստանի միջև, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով՝ կողմերը դեռ քննարկում են այդ հարցը, և դրա վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա:

«Հաշվի առնելով այն, որ Հայաստան-Իրան գազատարի հզորությունն այսօր օգտագործվում է միայն 15-20 տոկոս ծավալներով, մենք հնարավորություն ունենք հետագայում մինչև 500 մլն խմ տարանցիկ գազ ապահովել Իրանի և Վրաստանի միջև», — ասաց Զախարյանը:

Նա կարևորեց նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի այցը Իրան, որտեղ Իրանի և Հայաստանի երկաթուղիների միացման հետ կապված հուշագիր ստորագրվեց:

«Հուշագիրը ստորագրվել է միայն վերջերս, և ես չեմ կարծում, որ Իրանի նման պետությունը, որն արդեն ազատ է պատժամիջոցներից, իրեն թույլ կտար ստորագրել հուշագիր, որը մեկ ամիս հետո դիտարկվեր որպես չիրականացվող ծրագիր: Դրանք օրակարգային հարցեր են ինչպես Իրանի, այնպես էլ ՀՀ կառավարության համար»,- ասաց նախարարը:

Վրաստանի հիմնական գազամատակարարը Ադրբեջանն է, սակայն Վրաստանը Ռուսաստանից ստանում է Հայաստան մատակարարվող գազի 12 տոկոսը՝ որպես տարանցման վճար: Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007 թվականից:

 

 

Լրահոս
0