ԵՏՄ երկրներից մեքենա ներկրելիս ԱԱՀ հարկումը կարող է հանվել

© Sputnik / Asatur Yesayants / Машшины
Машшины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՏՄ երկրներից Հայաստանի քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ հարցը քննարկվեց կառավարության փետրվարի 25-ի նիստում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ խնդրի լուծման համար փոփոխություններ են առաջարկվում «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում և կառավարության 2015 թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշման մեջ։

Խոսքը վերաբերում է ԵՏՄ անդամ երկրներից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենա ներմուծելիս ԱԱՀ հարկատու լինելու դրույթին։ Նա առաջարկեց հարցն անհետաձգելի համարել և տրամադրել 2 օր` վերջնական մշակման համար։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց, որ մեքենա ներկրելիս ԱԱՀ-ով հարկումը պետք է վերացվեր 2017 թվականի հունվարի 1-ից, բայց հարցը քննարկվել է երկրի նախագահի հետ, և որոշվել է կրճատել ժամկետը։

«Խնդիրը ԵՏՄ համար նոր չէ: Ղազախստանում նույնպես գործել է նման անցումային սահմանափակում, խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը անընդհատ ու ակտիվ քննարկումներ է ունեցել ԵՏՄ-ի իր գործընկերների հետ, առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: Քննարկելով հարցը ՀՀ նախագահի հետ` մենք որոշել ենք վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ առաջարկելով կառավարության օրակարգ լրացուցիչ հարց մտցնել՝ ԵՏՄ երկրների և մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ:

 

Լրահոս
0