00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամանակակից ֆոբիաների տարատեսակները

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցЦирк ужасов Circus Of Horrors
Цирк ужасов Circus Of Horrors - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրեթե յուրաքանչյուր մարդ որևէ վախ ունի` ֆոբիա, որն արտահայտվում է տարբեր իրավիճակներում։ Երբեմն ֆոբիաները անհետանում են, երբեմն էլ` ավելի սրվում։

Դեռ 10 տարի առաջ գիտությունը բացահայտել էր վախի 300 տեսակ, իսկ այսօր այդ թիվը գերազանցում է 1000-ը։ Sputnik Արմենիան հարցում է անցկացրել 20-40 տարեկան տղամարդկանց և կանանց շրջանում, որպեսզի կազմի ամենատարածված վախերի տասնյակը։

Ավիաֆոբիա կամ աերոֆոբիա

Տասնյակի առաջին տեղում է թռիչքների հանդեպ ունեցած վախը։ Կան մարդիկ, ովքեր թռիչքից առաջ կամ թռիչքի ընթացքում խուճապի են մատնվում։ Համաձայնեք, որ այդքան էլ հաճելի չէ, երբ մարդն օդանավ է բարձրանում կորվալոլն ու վալիդոլը ձեռքին, սփրթնած դեմքով ու դողացող ձեռքերով։

CC BY 2.0 / Тhejaan / Airplane wingՏեսարան ինքնաթիռից
Вид из самолета  - Sputnik Արմենիա
Տեսարան ինքնաթիռից

Անշուշտ, այսօրինակ վախ ունեցող մարդու վիճակն ազդում է նաև մյուս ուղևորների վրա։ Լայնացած բիբերը, օդանավակայան ոտք դնելու վախն ու ինքնաթիռ տեսնելուն պես ի հայտ եկած խուճապն արդեն վկայում են, որ մարդն աերոֆոբիա ունի։

Եթե պարզապես անհարմարավետության զգացողություն է առաջանում, վախենալ պետք չէ. դա զուտ ինքնապաշտպանական բնազդ է։

Կլաուստրաֆոբիա. մարդը վախենում է փակ տարածությունից

Վախի մեկ այլ տեսակ, որը նույնպես շատ տարածված է։ Փակ տարածության մեջ գտնվող մարդուն սկսում է թվալ, թե խեղդվում է և ուր որ է` կմահանա։ Նա արձակում է վերնաշապիկի կոճակներն ու փողկապը, փորձում է վրայից հանել վերնահագուստը, որպեսզի ավելի հեշտ շնչի։

Նման վախ կարող է առաջանալ վերելակում, փոքր սենյակում, նույնիսկ` հասարակական տրանսպորտում։ Կլաուստրաֆոբիան տարածական վախ է, կլաուստրաֆոբիա են համարվում նաև բարձրության, խորության, մթության ու բաց տարածության հանդեպ ունեցած վախերը։

Ակրոֆոբիա. մարդը վախենում է բարձրությունից

Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ շատերը վախենում են բարձրությունից։ Օրինակ, 10-րդ հարկում գտնվող մարդն իրեն վատ է զգում, նրա մոտ գլխապտույտ է առաջանում, վախի զգացում է ապրում, փորձում է կառչել որևէ բանից, որպեսզի չընկնի։

Մասնագետները պնդում են, որ ակրոֆոբիան նևրոզի թեթև տեսակ է։

© Alan Light«Բանջի-ջամփինգ»
Банджи-джампинг  - Sputnik Արմենիա
«Բանջի-ջամփինգ»

Տանատոֆոբիա. մարդը վախենում է մահից

Սա իսկապես գլոբալ խնդիր է։ Մահվան մասին մտածում են բոլորը, սակայն ոմանց համար մահվան վախը կպչուն միտք է դառնում։ Որոշ հարցումներ ցույց են տվել, որ յուրաքանչյուր երկրի բնակչության մոտ 10 տոկոսը վախենում է մահից։

Առաջին հերթին մարդը վախենում է գոյություն չունենալու ու իրականության բացակայության գաղափարից։

Կանցերոֆոբիա. մարդը վախենում է քաղցկեղով հիվանդանալուց

Քաղցկեղի մասին խոսում են ամեն օր, գրեթե ամեն քայլափոխի։ Այս հիվանդության մասին պատմող սովորական ռեպորտաժը կարող է վախ առաջացնել նույնիսկ նորմալ մարդու մոտ։ Բժիշկները պնդում են, որ այս վախը հոգեբանական հիվանդությունների շարքն է դասվում։

Ոմանց կարծիքով` մարդը կարող է իրեն այնքան ներշնչել, որ անգամ քաղցկեղի ախտանշաններ ունենա` սրտխառնոց, փսխում, փորլուծություն և այլն։

Ախլուաֆոբիա (նիկտոֆոբիա, սկոտոֆոբիա, էկլուոֆոբիա). մարդը վախենում է մթությունից

Կան մարդիկ, ովքեր այնքան են վախենում մթությունից, որ քնելիս լույսը չեն հանգցնում, այլապես նրանց թվում է, թե մթության մեջ տարբեր կերպարներ են երևում։

Երիտասարդ աղջիկներն ու տարեց կանայք վախենում են զբոսանքի դուրս գալ երեկոյան և գիշերային ժամերին: Սակայն չի բացառվում, որ դա արդեն կարող է հետապնդման վախ լինել:

Կինոֆոբիա. մարդը վախենում է շներից

Ասում են` շունը մարդու բարեկամն է, սակայն ոչ բոլորն են համաձայն այս կարծիքի հետ։ Շներից վախենալու զգացողությունը սովորաբար առաջանում է այն մարդու մոտ, որի վրա երբևէ շուն է հարձակվել: Ու բոլորովին էլ պարտադիր չէ, որ շունը կծած լինի նրան։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` կինոֆոբիան նույնպես տարածված երևույթ է, մոլորակի բնակչության 1.5-3.5 տոկոսը տառապում է այս ֆոբիայով: Շներից վախենում են հատկապես մինչև 30 տարեկան երիտասարդները:

© Alex SchmittՇնիկ
Собака - Sputnik Արմենիա
Շնիկ

 

Արախնոֆոբիա ու մուզոֆոբիա. մարդը վախենում է սարդերից ու մկներից

Սա ամենատարածված հիվանդությունն է, որը զոոֆոբիայի մի մասն է կազմում: Սարդերից ու մկներից վախենում են հատկապես կանայք ու աղջիկները: Արախնոֆոբիայով տառապող մարդկանց մոտ վախի զգացողություն կարող են առաջացնել ոչ միայն մկներն ու սարդերը, այլ նույնիսկ դրանց պատկերները:

Սակայն որոշ հոգեբաններ կարծում են, որ այդ արարածները ոչ թե վախեցնում են, այլ ավելի շատ տհաճության զգացում են առաջացնում, և մարդը խուճապի է մատնվում, ծռմռում է դեմքն ու սկսում է ճչալ:

© David LeeՍարդ
Паук - Sputnik Արմենիա
Սարդ

Աբլուտոֆոբիա. մարդը վախենում է ջրից

Ծով, օվկիանոս կամ լողավազան տեսնելիս ոչ բոլորն են հրճվանք ապրում։ Մարդիկ շատ հաճախ վախենում են ջրից, քանի որ լողալ չգիտեն կամ էլ վախն առաջացել է փոքր տարիքում։ Ջրից վախենալու զգացողությունը կարող է նույնիսկ սարսափ ֆիլմ դիտելու հետևանք լինել։

Աուտոֆոբիա. մարդը վախենում է մենակությունից

Ֆոբիաների տասնյակը եզրափակում է միայնակ մնալու վախը։ Շատերը վախենում են խանութ, կինոթատրոն ու սրճարան գնալ, նույնիսկ ճաշել ու լողալ, եթե նրանց կողքին որևէ մեկը չկա։

Հոգեբաններն այս երևույթը հոգևոր դատարկության հետ են կապում։ Ընդ որում` մենակ մնալը երբեմն օգտակար է։

Այսօր խոսվում է նաև «ֆոբիաների ֆոբիա» հասկացության մասին, երբ մարդուն սկսում է հետապնդել այն սևեռուն միտքը, թե ինքը շուտով վախի զոհ կդառնա։

Մի քանի դար առաջ մարդիկ չգիտեին` ինչ է ֆոբիան։ Ապրում էին իրենց համար ու փորձում էին որևէ մեկին չպատմել իրենց վախի մասին։ Սակայն այս նորաձև տերմինը վերջին շրջանում այնքան հաճախ են սկսել օգտագործել, որ շատերը սկսում են իրենց ներշնչել ու չեղած վախեր վերագրել սեփական անձին։

ԱՀԿ-ի տվյալով` ֆոբիաներից տառապում է մոլորակի բնակչության շուրջ 7 տոկոսը, սակայն երևի թե դժվար է գտնել այնպիսի մեկին, որը ոչնչից չի վախենում։

 

Լրահոս
0