Ֆեդերիկա Մոգերինին Հայաստան կայցելի

© Sputnik / Артем Житенев / Անցնել մեդիապահոցФедерика Могерини
Федерика Могерини - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանյան այցից առաջ Ֆեդերիկա Մոգերինին փետրվարի 29-ին կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինի‬ն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ֆեդերիկա Մոգերինիին կընդունի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարտի 1-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ ասուլիսը:

 

Լրահոս
0