Ռուսների համար նախընտրելի է երևանյան մայիսը

© Sputnik / Asatur Yesayants / Гора Арарат. Ереван, Армения
Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանցիներն ավելի հաճախ են մեկնում ԱՊՀ երկրներ մայիսյան տոներն անցկացնելու համար։ Բազմաթիվ վարկանիշները ցույց են տալիս, որ Հայաստանը ԱՊՀ երկրների ցանկում զբոսաշրջային պահանջված ուղղությունների եռյակում է

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Հայաստանը մեկն է այն երկրներից, որտեղ ռուսաստանցիները մեկնում են մայիսյան հանգստյան օրերին, գրում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Գորինին։ Ռուսաստանցիները նաև Վրաստան ու Թուրքմենստան են մեկնում։

«Մայիսյան տոներն այլ երկրում անցկացնելու հարցը շատերին է մտահոգում։ Նրանք, ովքեր սովորաբար Թուրքիա էին մեկնում, այժմ չգիտեն ինչ անել։ Ոչ ոք դեռ չգիտի` ինչ կլինի Եգիպտոսի հետ, զբոսաշրջիկները ճամփորդության այլընտրանքային ձևեր են փնտրում, դիտարկում են նաև ԱՊՀ երկրներ մեկնելու հնարավորությունը, մասնավորապես` Հայաստան, Թուրքմենստան, ինչպես նաև` Վրաստան», — ասել է Գորինը։

Հատկանշական է, որ Երևանը ներառված է նաև զբոսաշրջային ամենամատչելի ուղղությունների տասնյակում։ 2016 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների նախապատվերների հիման վրա կազմած վարկանիշի համաձայն` ռուս զբոսաշրջիկները Երևան են գալիս սովորաբար միջինը 3,5 օրով, իսկ մեկ օրվա հանգիստը Երևանում արժե 10-22 դոլար։

 

Լրահոս
0