«Կոկա-կոլա» ընկերությունը տուգանվեց 50 մլն դրամով

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել ֆոտոբանկПроизводство газировки
Производство газировки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշեց տուգանել «Կոկա-կոլա» ընկերությանը՝ գերիշխող դիրքի չարաշահման համար

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Վարչական վարույթը հարուցվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա:

«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել հանձնաժողով` տեղեկացնելով, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն իրականացնող 11 տնտեսվարողները հրաժարվում են ձեռք բերել և իրենց հաճախորդներին վաճառել «Պեպսի կոլա» ըմպելիքը:

Ընկերության արտադրանքի իրացման նպատակով բոլոր բանակցությունները մնացել են անարձագանք: Մինչդեռ նշված բոլոր օբյեկտներում լայնորեն ներկայացված են «Կոկա Կոլա» ընկերության ըմպելիքները:

 

Լրահոս
0