00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:47
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան. վարչապետի աթոռի համար մղվող պայքարը թեժանում է

© Пресс-служба Правительства РАЗал заседаний Правительства РА
Зал заседаний Правительства РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ–ի ու ՀՅԴ–ի «ռազմավարական համագործակցության» կոալիցիայի ձևավորմամբ, ըստ էության, ավարտվեց ներքաղաքական ինտրիգի առաջին փուլն ու միանգամից սկսվեց երկրորդը

Քանի որ Հայաստանում ազդեցիկ ընդդիմություն չկա, ու երկիրը պետական կառավարման համակարգից անցել է խորհրդարանական մենեջմենտի մոդելի, քաղաքական պայքարը տեղափոխվել է իշխանական դաշտ։ Սպասվում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կուսակցությունները սկսելու են պայքարել արևի տակ իրենց ուրույն տեղը զբաղեցնելու համար։ Առավել թեժ է լինելու վարչապետի աթոռի համար մղվող պայքարը։

Հայկական քաղաքականության առկա ստատուս-քվոն երկար չի տևի։ Արդեն ուրվագծվում են ապագա խորհրդարանական քաղաքական համակարգի էսքիզները, որի համաձայն` քաղաքականության մեջ որոշակի դեր են խաղալու վարչապետն ու նրա հետևում կանգնած թիմը։ ՀՀԿ-ի տարբեր խմբերի ներսում պայքար է մղվելու հենց նախարարների կաբինետում «հսկիչ փաթեթ» ունենալու համար։

Քաղաքական պայքարն ապագայում ավելի կսրվի նաև այն պատճառով, որ տնտեսական դժվարությունները կփոքրացնեն «կարկանդակի» իշխանության բաժինը։ Սրա վկայությունն են թե՛ ՀՅԴ-ի հետ, թե՛ ՀՀԿ-ի ներսում անցկացված երկարատև բանակցությունները, որոնք վերաբերում էին ՀՅԴ-ի`իշխանության կազմում ընդգրկվելուն, որտեղ Դաշնակցությանը պետք է հատկացվեին իշխանության լծակների մի մասը, այսինքն` ընդհանուր «կարկանդակի» մի մասը։ Եթե 6-7 տարի առաջ իշխանության կոալիցիայի անդամ էին միանգամից մի քանի քաղաքական ուժեր, ու ընդհանուր առմամբ բոլորը գոհ էին իրենց «կտորներից», այժմ այդ «բաժինն» այնքան է փոքրացել, որ դժվար է այն կիսել մեկ ոչ մեծ քաղաքական ուժի հետ։

Քաղաքական դաշտից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու նրա առաջնորդ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին` որպես ազդեցիկ կերպար, վերացնելուց հետո դասական ընդդիմությունը պարզապես տապալվեց ու վարկաբեկեց իրեն։ Նրա փլուզումը քաղաքական համակարգի նկատմամբ հասարակության վստահության դագաղի վերջին մեխն էր։ Աճող հասարակական անտարբերության ու ընդդիմության բացակայության ֆոնին իշխանությունն իրեն լիովին անվտանգ զգաց։ Սրա հետ կապված` քաղաքական դաշտում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ իշխանությունն ուժեղ է, սակայն ոչ թե այն պատճառով, որ ժողովրդականություն է վայելում, այլ այն պատճառով, որ ընդդիմությունն է թույլ։

Դրա հետ մեկտեղ հասարակության շրջանում ուժեղանում է իշխանություններից ու քաղաքական համակարգից դժգոհությունը։ Սրա հետ կապված` յուրաքանչյուր աղմկահարույց իրադարձություն կամ միջադեպ կարող է ազդել հասարակական տրամադրվածության վրա ու մարդկանց դուրս բերել փողոց, ինչպես դա եղավ անցյալ ամառ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ։

Փոխվեց նաև Սահմանադրությունն, ու ձևավորվում է պետական կառավարման նոր մոդել։ Այժմ անցումային շրջան է, որտեղ դեռ շատ բան անորոշ է ու պարզ չէ։ Հենց այս անորոշության պայմաններում, երբ հասկանալի չէ ապագա քաղաքական համակարգում ներկա նախագահ Սերժ Սարգսյանի դերն ու տեղը, նրան անհրաժեշտ է ամրապնդել սեփական դիրքերը ֆորմալ ու ոչ ֆորմալ իշխանության ներսում։

Սեփական դիրքերն ուժեղացնելու անհրաժեշտություն Սարգսյանը հավանաբար զգաց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած կոնֆլիկտից հետո։

Ծառուկյանին քաղաքականությունից դուրս մղելը որոշակի դժգոհություն առաջացրեց ՀՀԿ-ի ներսում։

Չէ՞ որ ՀՀԿ-ն դիտարկվում էր որպես վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ով բարեկամական կապեր ունի Ծառուկյանի հետ, թիկունքներից մեկը։ Ավելին Աբրահամյանը նշանակվել էր վարչապետի պաշտոնում ԲՀԿ-ի հետ քաղաքական համաձայնության արդյունքում։

Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Դաշնակցությունն ու ՀՀԿ–ն կիսում են պորտֆելները. մեկնաբանում է ընդդիմությունը
Սակայն իշխանությունից հասարակության բարձր դժգոհության պայմաններում իշխանության կուսակցության նաև վերնախավը «մաքրելն» ու նրա զգալի հատվածին հեռացնելը (իսկ դրանք սոսկ մարդիկ չեն, նրանց հետևում տնտեսության մի շարք ոլորտներ են), այն պետական կառավարման համակարգի հետ մեկտեղ ձևափոխելը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև վտանգավոր է համակարգի համար։ Կարելի է հարցին մյուս կողմից մոտենալ։ Պարզապես սեփական դիրքերն ուժեղացնել իշխանության ներսում։

Այդ ճանապարհի սկիզբը խորհրդանշող առաջին ազդանշանը դարձավ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ինքը մտադիր չէ զբաղեցնել վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի պաշտոնը։ Մի շարք փորձագետների կարծիքով` նա ցանկանում էր զբաղեցնել իշխող կուսակցության առաջնորդի աթոռը` այդպիսով, ցանկանալով անվտանգ դարձնել սեփական հեռացումն ու «կուսակցության ղեկավարի» կաբինետից համակարգել երկրի քաղաքական գործընթացները։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ վարչապետը լինի այնպիսի մարդ, ով ամբողջությամբ հաշվետու և կանխատեսելի կլինի իշխող կուսակցության առաջնորդի համար։ Իսկ վարչապետի պաշտոնին Հովիկ Աբրահամյանին, քաղաքականության, տնտեսության ու իշխանության ներսում նրա ունեցած հսկայական ազդեցության պատճառով, ակնհայտ է, որ երկար չեն հանդուրժի։

Այս համատեքստում լավ տեղավորվում է Դաշնակցության հետ ստորագրած ռազմավարական համաձայնագիրը։ Սարգսյանը ոչ միայն ստացավ ՀՅԴ-ի աջակցությունը, այլև նրանցից երկարատև համագործակցության մասին երաշխիքներ պահանջեց։ «Դաշնակցության» Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ճիշտ է ասել, այսուհետև պարտավորություններն ընդհանուր են լինելու։

Այս ֆոնին բավականին տրամաբանական է թվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի երկրորդ հայտարարությունը։ Հանդիպման ժամանակ նա հստակ չի պատասխանել քաղաքականությունից դուրս գալու մասին հարցադրմանը` կասկածների ու մտորումների տեղիք տալով։ Այս խուսափող պատասխանը, կարելի է ասել, ցույց տվեց ներքաղաքական տրամադրությունների աստիճանը` կապված վարչապետի աթոռի թեկնածուի հետ։ Վերջապես, սահմանադրական բարեփոխումներից հետո գործադիր, օրենսդիր ու դատական իշխանության ներկայացուցիչների առջև իր ծրագրային ելույթում նա բացեց խաղաքարտերն ու հասկացրեց, որ իշխանության ապագա համակարգում ոչ մեկի համար տեղերը երաշխավորված չեն։

«Ցանկանում են նաև ընդգծել, որ որևէ կուսակցության կամ անձի տեղն ապագա խորհրդարանում այսօր երաշխավորված չէ։ Թող ոչ ոք հույսեր չփայփայի, որ սպասվող խորհրդարանական ընտրություններում որևէ մեկը հեշտ հաղթանակ կտանի», — ասել է Սարգսյանը, իսկ առաջիկա աշխատանքի վերաբերյալ նրա ծրագրային ելույթը քաղաքականությունը լքող մարդու տպավորություն չթողեց։

Սեփական դիրքերն ամրապնդելու և հակառակորդին թուլացնելու տրամաբանության մեջ տեղավորվում է նաև մինչ այդ հասարակական շրջանում և ուժային կառույցներում անհայտ մի մարդու` Գեորգի Կուտոյանի նշանակումը Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում։ Նրա կենսագրության մեջ հետաքրքրական մի փաստ կա. նա զբաղեցրել է նախագահի հրամանով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հակակոռուպցիոն ռազմավարություն իրականացնող մոնիտորինգային հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։

Այլ կերպ ասած` նա նախագահի հրամանով զբաղվել է պետության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով։ Իսկ կոռուպցիան Հայաստանում, մի շարք միջազգային ուսումնասիրությունների համաձայն, պարբերական բնույթ է կրում` դա և չինովնիկ գործարարների կողմից չմուծած հարկերն են, օրենսդրական ուղիները, կաշառակերությունը և այլն։ Այստեղ տեղին է հիշել այն, ինչից հետո Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ կոնֆլիկտ ունենալուց հետո զիջեց իր դիրքերն ու հեռացավ քաղաքականությունից։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայտնեցին «չմուծված հարկերի ու կատարված հանցագործությունների վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին»։ Այս մոդելը կիրառում են իշխանության համակարգի տարբեր անձանց նկատմամբ։ Արդյո՞ք հետագայում էլ այն գործի կդրվի, կախված է նրանից, թե որքանով ուժեղ կլինի թաքնված պայքարը վարչապետի աթոռի համար 2017 թվականների խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

 

 

Լրահոս
0