00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցին «ղուշբազներին թարս չի նայում»

Բաժանորդագրվել
Եկեղեցում պսակադրությունից հետո նորապսակ զույգը՝ Անդրանիկն ու Զառան, աղավնիներ թռցրին երկինք՝ իրենց նպատակների կատարման համար: Թեև երազանքներն ու ցանկությունները չեն բարձրաձայնում, բայց ակնհայտ է, որ զույգի միակ երազանքը համատեղ երջանիկ կյանքն է: Աղավնիները թռան` իրենց հետ երկինք տանելով զույգի երազանքը

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Աղավնիները թռան, մի քանի անգամ պտույտ տվեցին երկնքում, ապա նստեցին Սուրբ Յոթվերքի գմբեթին: Մի երիտասարդ լուռ հետևում էր աղավնիների թռիչքին՝ վստահ, որ նրանք վերադառնալու են իր մոտ. աղավնիների տերն էր՝ Եղիշեն:

© Sputnik / Арменуи Мхоян Նորապսակները աղավնի են թռցնում
Голуби Ованнеса в руках молодоженов - Sputnik Արմենիա
Նորապսակները աղավնի են թռցնում

Ասում են` աղունիկ պահելը յուրօրինակ կախվածություն է՝ սկզբում հետաքրքրությունից դրդված, ապա որպես սիրած զբաղմունք, իսկ վերջում արդեն` կենսակերպ:

«Եթե մարդ արարածը հոգիին մեջ երկինք չունի, ան ի՞նչ գիտե՝ աղունիկն ինչ է»,-ասում էր «Ճերմակ անուրջներ» ֆիլմի գլխավոր հերոսը՝ աղունիկ թռցնող Հակոբը: Սոս Սարգսյանի մարմնավորած Հակոբի այս կերպարի ազդեցությունն այնքան մեծ էր, որ ֆիլմից հետո հայտնի դերասանը սկսեց աղավնիներ պահել: Չնայած դերասանը սիրում էր երկար քնել, բայց միայն նրանց կերակրելու համար վաղ էր արթնանում:

Գյումրիում ժամանակին աղունիկ պահողներ շատ կային, սակայն ինչպես գյումրեցին է ասում, «դոխբազներին» կամ «ղուշբազներին» միշտ չէ, որ հավանում էին՝ աղջիկ չէին տալիս, հարս չէին բերում, ինչպես ֆիլմում. Հակոբի կյանքի մեծագույն ուրախությունն իր աղավնիներն էին, սակայն հանուն դստեր երջանկության քանդում է աղավնատունը:

Բարեբախտաբար այսօր շատ բան է փոխվել, և շատերն այլ կերպ են նայում այս զբաղմունքին` երբեմն նույնիսկ լավ «բիզնես» համարելով: Աղավնի պահելն ու վաճառելը՝ հարսանիքներին կամ մատաղի համար, իրենց զբաղմունք են համարում Եղիշեն ու Հովհաննեսը: Ամեն առավոտ Գյումրու «Սուրբ Յոթվերք» եկեղեցու դիմաց սկսում են իրենց աշխատանքը` սպասելով առաջին հաճախորդին: Մեր այն հարցին թե, ինչու՞ են հարսանիքների ժամանակ զույգերը աղունիկ թռցնում, նախ տատանվելով, ապա ենթադրաբար Եղիշեն նշեց.

«Նոյը ջրհեղեղից հետո ագռավ բաց թողեց, հետ չեկավ, աղավնի բաց թողեց՝ ձիթենին կտուցին հետ եկավ, այսպես էլ նորապսակ զույգերը՝ իրենց երազանքներն են օդ թռցնում, իսկ աղունիկներն էլ կթռնեն, իրենց ազատությունը կգտնեն ու նորից հետ կգան: Պետք է լավ վարժեցնես, որ հետ գան: Ընդհանրապես շատ խելացի են: Հարսանիքների համար աղավնիներն ուրիշ են, մատաղինը՝ ուրիշ, թեև ասում են` եկեղեցին աղունիկի մատաղ չի ընդունում, բայց ժողովուրդն անում է: Հարսանիքներին սպիտակ աղավնի են վերցնում. սպիտակ աղավնին խաղաղության ու հավատարիմ սիրո խորհրդանիշ է: Աղավնին հավատարիմ է ինչպես իր զույգին, այնպես էլ` իրեն խնամողին ու կերակրողին»,-նշեց Եղիշեն:

Աղավնիների տարբեր տեսակներ կան՝ ջալաբ, ալֆնի, բաս, քոլ. սրանցից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսից՝ մեկը թռիչքի ժամանակ թևերի հանած ձայնով, մյուսը` պարով, կեցվածքով և այլն: Աղավնիներին պահելը դժվար չէ, բայց պետք է սիրել ու նվիրվել նրանց:

«Գործից պետք է հասկանաս՝ կուտը շատ չտաս, մեծ, հարմար ու լուսավոր տարածք ունենաս նրանց համար: Նրանց պետք է միշտ խնամել ու զբաղվել նրանցով՝ թռցնել, սովորեցնել, որ ուրիշ տեղ չգնան: Աղավնի պապս է պահել, պապիցս հետո՝ հայրս, ես իրենց պես շատ չեմ սիրում, չի ձգում այս գործը։ Ավելի շատ զբաղվում եմ վաճառքով, բայց գիտեմ, եթե «դոխին» շատ սիրես, ինքն էլ հավատարիմ կլինի, եթե քեզ նվիրվեց, կյանքում ուրիշ տեղ չի գնա: Աղավնիներից միայն մեկն է, որ ուրիշ է իմ համար»,-ասաց Հովհաննեսը՝ հպարտությամբ հայացքը նետելով վանդակում գտնվող աղավնուն, որն ամենագեղեցիկն էր ու առանձնանում էր մյուսներից ոչ միայն ոտքին անցկացրած կարմիր օղակով, այլ նաև հպարտ կեցվածքով: Վանդակի մի կողմում էր՝ մյուսներից առանձին` ասես հասկանալով, որ ինքն ուրիշ է տիրոջ համար:

Ճիշտ է` աղավնիներն անուն չունեն, բայց Հովհաննեսը այս մեկին Ճերմակ է կանչում: Հավատացրեց, որ այս աղավնին ավելին է, քան մյուսները. ձեռք է բերել բավական մեծ գումարով ու չի փոշմանել, փոխարենը թռչունը վարձահատույց է լինում իր հավատարմությամբ՝ նույնիսկ կուտը երբեմն ձեռքից է ուտում: Հովհաննեսը գաղտնիք բացեց՝ ճերմակն այնքան լավն է, որ մի քանի անգամ նույնիսկ ուրիշի աղավնի է «համոզել» ու իր հետ բերել. միայն լավ վարժեցված աղավնիներն են այդպես անում:

© Sputnik / Арменуи МхоянՀովհաննեսի աղավնին
Голубь Ованнеса  - Sputnik Արմենիա
Հովհաննեսի աղավնին

Թեև երիտասարդը երբեք Ճերմակին չի վաճառում՝ նույնիսկ վստահ լինելով, որ երկինք բարձրանալուց հետո ցանկացած վայրից իր աղավնին իր մոտ է գալու, բայց միշտ իր հետ է վերցնում. ճերմակ թալիսմանն իր հետ է գրեթե միշտ: Հպարտ երիտասարդը թույլ չտվեց իրեն լուսանկարել, փոխարենը դեմ չէր, որ լուսանկարեմ Ճերմակին:

Գյումրիում դեռ հնուց քաղաքի կոլորիտի անբաժան մասն են կազմել դոխբազները: Դոխբազներ այսօր էլ կան քաղաքում, բայց արդեն քիչ են: Միայն հիմնականում քաղաքի հին թաղամասերում է, որ կարելի է հանդիպել աղավնատների՝ «Թուրքի մայլա» (թաղամաս) «Սլաբոդկա», «Ձորի մայլա»: Այսօր թեև  գյումրեցին նախկինի նման «ղուշբազներին թարս չի նայում», բայց ցավոք, նրանցից շատերը թաքուն են պահում այս զբաղմունքը ու չեն բարձրաձայնում իրենց այս «թուլության» մասին:

 

 

Լրահոս
0