00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հորովելցիների պարը լոռեցու բնավորություն ունի

© HorovelТанцевальный ансамбль "Оровел"
Танцевальный ансамбль Оровел - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հորովել» երգի-պարի համույթն իր ուրույն դիմագիծն ունի, ճանաչելի է նախևառաջ իր պարային պլաստիկայով. հորովելցիների պարը փափուկ է ու հանգիստ՝ լոռեցու բնավորության պես

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik, Ադրինե Թորոսյան. Հայաստանի երգի-պարի պետական բոլոր համույթները մայրաքաղաք Երևանում են գործում: Մարզերում եղածները ինքնագործունեություն ծավալող, սիրողական մակարդակի, մանկապատանեկան խմբեր են: Միայն Լոռին է, որ պետական անսամբլ ունի՝ պրոֆեսիոնալ արտիստներով:

«Հորովելի» առանձնահատկությունը նաև այն է, որ փորձ է արվում 30 տարվա պարն անգամ որպես նորություն մատուցել որոշակի շտկումներով: «Հորովելն» արդեն ոչ թե ընկալվում է պարզապես որպես մարզից մայրաքաղաք եկած խումբ, ինչպես նախկինում էր, այլ որպես մրցակից կայացած պարային խմբերին:

«Հորովելը» Լոռու պրոֆեսիոնալ պարի դպրոց-դարբնոցն է, պարարվեստն այստեղ գիտական հիմքերի վրա է դրված: Խմբի սաները հնարավորություն ունեն կրթությունը շարունակել Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի պարարվեստի բաժնում, որի ուսումնական ծրագրերը ևս կազմել է «Հորովելի» գլխավոր բալետմեյստեր Արայիկ Գևորգյանը: Պահպանելով «Հորովելի» շուրջ 50 տարվա պատմությունը՝ նա զարգացնում է Լոռու պարարվեստի ավանդույթները:

© HorovelԲալետմեյստեր Արայիկ Գևորգյան
Главный балетмейстер танцевального ансамбля Оровел Араик Геворгян - Sputnik Արմենիա
Բալետմեյստեր Արայիկ Գևորգյան

«Բնականոն զարգացման թելադրանքն է՝ մեծերի արածը շարունակելով՝ պարը ներկայացնել արդեն նոր ժամանակներին համահունչ», — ասում է պարուսույցը:

«Հորովելի» պարացանկում ազգագրական պարերի մշակումներն են, որոնք կատարել են ՀՀ վաստակավոր, երկարամյա բալետմեյստերներ Վանուշ Խանամիրյանը, Խաչիկ Մարգարյանը և մյուսները: Հիմնականում մեր ժողովրդական պարն է, որը հանդիսատեսին է մատուցվում փոքր-ինչ դասականացված:

© Horovel«Հորովել» երգի-պարի համույթ
Танцевальный ансамбль Оровел - Sputnik Արմենիա
«Հորովել» երգի-պարի համույթ

«Մեր պապերը, պապերի պապերը պարել են գյուղերում, իրենց տոնակատարությունների, ուրախությունների ժամանակ, այդ պարերը հիմնականում շուրջպարեր են եղել ու նախատեսված են եղել, որ բոլոր կողմերից դիտվեն, բայց այդ պարը երբ բեմ ես բարձրացնում, դիտանկյունը փոխվում է, դու արդեն հանդիսատեսի տեսանկյունից պիտի նայես, այսինքն՝ այդ պարը դու պիտի փոխես, մշակես, մատուցես հանդիսատեսին»,-ասում է Արայիկ Գևորգյանը:

Արվեստագետը կարևոր խնդիր է բարձրացնում. թեև ըստ բանահավաքությամբ զբաղվող ազգագրագետների` այսօր մինչև 1000 պար ունենք, վերծանված՝ 400-500-ը, բայց, ցավոք, դրանք մեր ազգային ճանաչողության սահմաններում են մնացել: Մենք չենք կարողացել այնպես մատուցել մեր պարը, որ այն աշխարհին ճանաչելի լինի որպես հայկական: Այս առումով հարևան վրացիներն իրենց կատարողական տեխնիկայով զարգացման այնպիսի մակարդակի են հասել, որ վրացական, ընդհանրապես կովկասյան պարերը համընդհանուր ճանաչում ունեն ամբողջ աշխարհում:

«Մենք էլ պետք է կարողանանք մեր պարերը ավելի դինամիկ ձևով ներկայացնել, որովհետև մեր ազգագրական պարերից քչերի մեջ շարժում, արագություն կա: Իսկ կյանքն այսօր փոխվել է, ամեն ինչն է փոխվել. ձայնն է փոխվել, ձայնի ընկալումը, մարդու ականջի ձայնային տատանման հերցերն են փոխվել, հին տեմպերն արդեն չեն լսվում, պիտի դա ուրիշ հարթության վրա մատուցվի: Ճիշտ է, մեր պապերն այդպես են պարել, բայց այսօր մեր պապերի պարած ձևն արդիական չէ, մենք պետք է փոխենք այդ պարը, ներկայացնենք այնպես, ինչպես այսօր կյանքն է»,-ասում է բալետմեյստերը:

Նա նշում է, որ գրել են` Քոչարին հին պար է, մշակութային արժեք է և շատ տարածված է հայերի մոտ:

«Ոչ թե շատ տարածված է, այլ Քոչարին հենց կոնկրետ հայկական պար է։ Այսօր ամբողջ աշխարհում ասում են Սիրտակի, բոլորը գիտեն, որ հունական պար է, բայց իրականում արհեստական պար է, իսկ մեր ունեցած այդ գանձերն այսօր ոչ ոք չգիտի,- եզրափակելով խոսքը` մտահոգություն է հայտնում իր գործի նվիրյալ Արայիկ Գևորգյանը:

© Horovel«Հորովել» երգի-պարի համույթ
Танцевальный ансамбль Оровел - Sputnik Արմենիա
«Հորովել» երգի-պարի համույթ

 

 

Լրահոս
0