00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միսիս աշխարհ 2016». հայ մասնակիցը վճռական է տրամադրված

© Sputnik / Асатур Есаянц Кара Казарян
Кара Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոդել Կառա Ղազարյանը Հայաստանը կներկայացնի «Միսիս աշխարհ 2016» գեղեցկության մրցույթում, որը կմեկնարկի Չինաստանում մարտի 1-ին: Այժմ նա նախապատրաստվում է պատասխանատու միջոցառմանը. չէ՞ որ նա առաջինը կներկայացնի Հայաստանն այդ մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի- Sputnik. Ողջ աշխարհում գեղեցկության չափանիշները տարբեր են, և ամեն տարի գեղեցկության մրցույթների ժամանակ հաղթում են տարբեր արտաքինով աղջիկներ:

Միսիս աշխարհը գեղեկցության ամենամյա մրցույթ է ամուսնացած կանանց համար: Կազմակերպված լինելով որպես թեմատիկ թատերական ներկայացում՝ այդ մրցույթը հատուկ ուշադրություն է դարձնում ընտանիքի և ամուսնության հարցերում կնոջ կարծիքին: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 1985թ.-ին Ավստրալիայում:

© Sputnik / Асатур ЕсаянцԿառա Ղազարյան
Кара Казарян - Sputnik Արմենիա
Կառա Ղազարյան

Ակտիվ, շփվող և մի քիչ ամաչկոտ շիկահեր գեղեցկուհին՝ Կառան, Sputnik Արմենիային պատմեց, թե ինչպես է պատրաստվում մրցույթին, նաև այլ հետաքրքրիր մանրամասներ ներկայացրեց:

28-ամյա Կառա Ղազարյանը պատրաստվում է Missis World 2016 գեղեցկության մրցույթին: Փետրվարի 29-ին նա կմեկնի Չինաստան, որպեսզի նախապատրաստվի պատասխանատու միջոցառմանը:

Կառան առաջինը կներկայացնի Հայաստանն այդ հայտնի մրցույթում:

«Իմ նպատակը մրցույթում մեր երկիրը լավ ներկայացնելն է: Ես չեմ սևեռվում հաղթանակի մասին մտքերի վրա: Գլխավորը Missis World 2016 մրցույթում արժանի մասնակցությունն է: Դա շատ կարևոր է, քանի որ ես Հայրենիք եմ վերադառնալու և պետք է գլուխս բարձր պահած ասեմ իմ բոլոր հարազատներին և մարդկանց, որոնք օգնել են ինձ, որ ես հնարավոր ամեն ինչ արել եմ»,- ասաց Կառան:

Sputnik Արմենիայի զրուցակիցը նշեց, որ գեղեցկության մրցույթում ինքը և մյուս մասնակիցները «գեղեցկությամբ կմրցեն» երեք փուլում` բիկինի, ազգային տարազ և երեկոյան զգեստ:

«Լինելու է նաև տաղանդների փուլ: Այդ փուլի ընթացքում ես չորս ոճից կազմված պար կներկայացնեմ: Հանդիսատեսին անակնալ է սպասում՝ զգեստափոխություն»,- նշեց մոդելը:

 

© Sputnik / Асатур ЕсаянцԿառա Ղազարյան
Кара Казарян - Sputnik Արմենիա
Կառա Ղազարյան

Կառան առայժմ չի բացում գաղտնիքները և չի ասում, թե ինչ երաժշտության ուղեկցությամբ է ելույթ ունենալու, բայց այդ երաժշտությունը հատուկ գրվել է նրա երեք րոպե տևող ելույթի համար:

«Մի խոսքով՝ պատրաստվում եմ և ամեն ինչ անում՝ Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնելու համար: Ես մարզվում եմ, ամեն օր պարում եմ, նույնիսկ մարզումներից մեկի ժամանակ ոտքս վնասել եմ: Բոլոր զգեստներս կարում է մայրս, դիզայնը միասին ենք անում և միասին էլ կարում»,- ասաց նա:

«Միսիս աշխարհ 2016»-ի մասնակիցը պատմեց, որ գեղեցկության մրցույթին մասնակցելու հրավեր ստացել է «Գեղեցկության և նորաձևության համաշխարհային լիգայից»: Կառան մասնակցել է քասթինգի, և նրան ընտրել են:

Հաջողության դժվար ճանապարհը

Կառան մասնագիտությամբ լրագրող է, մի քանի տարի հասցրել է աշխատել Վրաստանում, որից հետո նրան առաջարկել են զբաղվել մոդելինգով:

«Իհարկե, այդ հարցն ինձ համար երկրորդական էր, բայց ինձ բառացիորեն ողողեցին տարբեր առաջարկներով: Երբ եկա Հայաստան, որոշեցի զբաղվել պոֆեսիոնալ մոդելինգով»,- ասաց մոդելը:

Պարզվում է, որ Կառան միակ գեղեցիկ մարդը չէ ընտանիքում: Նրա վեցամյա որդին նույնպես հասցրել է մասնակցել գեղեցկության մրցույթի և զբաղեցնել առաջին տեղը: Լրագրողուհին խոստովանում է, որ հենց այդ ժամանակ ստացավ Հայաստանի մոդելային բիզնեսի մաս կազմելու առաջարկը:

Նա նշում է, որ հարազատները և մտերիմները սկզբից զարմացել են և իր այդ զբաղմունքին լուրջ չեն վերաբերվել, բայց ավելի ուշ հասկացել են, որ Կառան լրջորեն ցանկանում է մոդել դառնալ:

© Sputnik / Асатур ЕсаянцԿառա Ղազարյան
Кара Казарян - Sputnik Արմենիա
Կառա Ղազարյան

Կառան հավելեց, որ ցանկացած մոդելի հաջողության գաղտնիքը սերն է իր աշխատանքի նկատմամբ և սովորելու ցանկությունը:

«Առանց դրա անհնար է լավ մոդել դառնալ: Եվ եթե չես սիրում աշխատանքդ, ապա չես կարող 4 ժամ անընդմեջ լուսանկարվել, զգեստափոխվել, փոխել դիմահարդարումը: Այդ ամենը կերևա դեմքի արտահայտությունից»,- հավելեց նա:

Փետրվարի 29-ին Կառան երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ կընկնի դեպի Չինաստան: Նա մի քիչ հուզվում է, որովհետև Հայաստանն առաջին անգամ է մասնակցում այդ մրցույթին, իսկ նորեկներին ավանդաբար ավելի լրջորեն են հետևում:

«Միսիս աշխարհ 2016» մրցույթը տեղի կունենա չինական Դունգուան քաղաքում մարտի 1-11-ը: Եզրափակիչ փուլ կանցնեն ամենաարժանի մասնակիցները: Մարտի 12-ին մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ գեղեցկուհիները կներկայացնեն իրենց երկրներն ազգային տարազով և երեկոյան զգեստով:

Ինչպես պնդում են կազմակերպիչները, «Միսիս աշխարհի» գլխավոր առաքելությունն ընտանիքի ինստիտուտի և այն գաղափարի տարածումն է, որ ամուսնացած կինը, ով երեխա ունի, կարող է շարունակել հասարակության ակտիվ անդամ լինել:

 

 

Լրահոս
0