«Պոբեդան» գալիս է Հայաստան

© Sputnik / Сергей Пивоваров / Անցնել մեդիապահոցСамолет российской авиакомпании "Победа"
Самолет российской авиакомпании Победа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Պոբեդան» դեպի Հայաստան չվերթեր կիրականացնի շաբաթը չորս անգամ

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ռուսական լոուքոսթեր «Պոբեդա» ընկերությունը, որը մտնում է «Աերոֆլոտի» խմբի մեջ, թույլտվություն է ստացել չվերթեր իրականացնել դեպի Հայաստան, Մոնտենեգրո և Կիպրոս: Այդ մասին հաղորդվում է Ռոսավիացիայի հրամանում:

Ավիացիոն իշխանությունները թույլատրել են փոխադրողին ամենօրյա չվերթեր կատարել Մոսկվայից դեպի Պոդգորիցա և Տիվատ (Մոնտենեգրո), Լառնակա և Պաֆոս (Կիպրոս), ինչպես նաև Սոչիից դեպի Երևան: Այդ չվերթերը կիրականացվեն շաբաթը չորս անգամ:

Փետրվարի սկզբին լոուքոսթերի գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովն ասել էր, որ ընկերությունը հայտ է ներկայացրել դեպի Պաֆոս և Լառնակա թռիչքներ կատարելու համար: Նշվել էր, որ դեպի Կիպրոս թռիչքները կարող են սկսվել 2016թ.-ի ամռանը:

Международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
«Պոբեդա» ավիաընկերություն. Երևանի ուղղությամբ թռիչքներ չեն նախատեսվում
«Պոբեդա» ավիաընկերությունը հիմնվել է 2014թ.-ի սեպտեմբերին «Դոբրոլյոտ» փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա աշնանը դադարեցրել է թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո: «Պոբեդան» գործում է Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում:

 

 

Լրահոս
0