00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադամ Շիֆը Կոնգրեսին հիշեցրել է սումգայիթյան ջարդերի մասին

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցВид на Капитолий
Вид на Капитолий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիֆն այն կարծիքին է, որ հայերի հանդեպ ատելությունը չի վերացել ու դեռ մի բան էլ ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Կոնգրեսին ուղղված բաց նամակով ոգեկոչել է Սումգայիթում հայերի ջարդերի 28-րդ տարելիցը, հայտնում է Asbarez.com-ը։

Կոնգրեսականն ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է Սուգայիթի ջարդերի ընթացքում հայերի նկատմամբ իրականացված սարսափներին ու անմարդկային բռնություններին:

«Ադրբեջանական խառնամբոխը սպանեց հարյուրավոր հայերի, բռնաբարեց կանանց ու երիտասարդ աղջիկների, անարգեց սպանվածների դիակներն ու այրեց դրանք: Այն երջանիկները, ովքեր կարողացան խուսափել սպանդից, թողեցին ամեն ինչ` հուսահատության մեջ փախչելով հեռու»,- նշել է կոնգրեսականը։

Նա նշել է, որ այդ ջարդերը պատահականություն չէին, այլ ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ հակահայկական քարոզչության սոսկալի հետևանք: Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չպատժեցին սարսափելի դեպքերի պատասխանատուներին, այլև առ այսօր փորձում են քողարկել տեղի ունեցածը:

«Սումգայիթի սպանդով ամեն ինչ չավարտվեց. 2 տարի անց տեղի ունեցան տխրահռչակ Բաքվի ջարդերը: Այս դեպքերի հետևանքով Ադրբեջանում բնակվող 450.000 հայերն անհետացան»,- նշել է Շիֆը:

Շիֆը նկատել է, որ հայերի հանդեպ ատելությունը չի վերացել ու դեռ մի բան էլ ավելացել է, ինչի վկայությունը ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սոսկալի կացնահարության դեպքն էր, ինչից հետո Սաֆարովն իր հայրենիքում հերոս հռչակվեց:


«Այս տարի ապրիլին մենք կնշենք Հայոց ցեղասպանության` Թուրքիայի կառավարության կողմից առ այսօր հերքվող պատմական փաստի 101-րդ տարելիցը: Մենք պարտավոր ենք թույլ չտալ նման դեպքերի կրկնությունը. կապ չունի, թե դրանք երբ են տեղի ունեցել` 101, թե 28 տարի առաջ»,- եզրափակել է պաշտոնյան։

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։

Այդ ալիքի զոհ դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշքեսանի, Մինգեչաուրայի, Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայերը: Դա հանգեցրեց Ադրբեջանից դեպի Լեռնային Ղարաբաղ և Հայաստան փախստականների հոսքին:

 

 

 

Լրահոս
0