00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համասյանի երաժշտությունը երազանքներ է իրականացնում

© Арменуи МхоянКонцерт Тиграна Амасяна в Гюмри
Концерт Тиграна Амасяна в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ութամյա Քրիստինեի ու 12 տարեկան Կարենի կորած մանկությունը հետ բերելու, նրանց` մաշված ու քայքայված ժամանակավոր տնակից լուսավոր, իսկ ամենակարևորը՝ քարե տուն տեղափոխելու գաղափարի շուրջ այսօր համախմբվել էին շատերը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Դժվար է պատկերացնել, բայց մեր օրերում դեռ Գյումրիում կան Քրիստինեի ու Կարենի նման շատ ուրիշ երեխաներ, ում համար երազանքը ոչ թե այս կամ այն խաղալիքն է կամ հեծանիվը, այլ տունը՝ սեփական անկյունով, որտեղ վառարան ու առնետ չեն լինի, անձրևն էլ տնակի մեջ չի լցվի:

© Арменуи МхоянԳյումրեցի Քրիստինեն և Կարենը
Кристине и Карен из Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրեցի Քրիստինեն և Կարենը

Քրիստինեն ու Կարենը, չնայած իրենց տարիքին, շատ բան են տեսել. առողջությունը քայքայած հայրը 6 տարի առաջ է մահացել, մայրն առանձին է բնակվում, մեծ՝ 16 տարեկան եղբայրն ընտանիքի հոգսը թեթևացնելու համար քեռու հետ հիմա Ղարաբաղում անասնապահությամբ է զբաղվում: Երեխաները երբեմն մոր մոտ են, իսկ մեծ մասամբ տատի՝ տիկին Գեղեցիկի, ով ևս այս տնակում կորցրել է առողջությունն ու անկողնային հիվանդ դարձել:

Աշխարհի հեղինակավոր բեմերը նվաճած աշխարհահռչակ երաժիշտ, գյումրեցի Տիգրան Համասյանը, միանալով Գյումրիում տնակներում բնակվող ընտանիքների խնդիրը բարձրաձայնելու յուրօրինակ ակցիային, փետրվարիի 27-ին համերգ տվեց Գյումրու Մանուշյան փողոցի վերջնամասում՝ «Ֆանտաններ» կոչվող տնակային ավանի տնակներց մեկի առջև: Տիգրան Համասյանն այս նախաձեռնությամբ միացավ գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի ծրագրին:

© Эрик АнтаранянՏիգրան Համասյանի համերգը Գյումրիում
Концерт Тиграна Амасяна в Гюмри - Sputnik Արմենիա
Տիգրան Համասյանի համերգը Գյումրիում

«Երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում տնակներում բնակվողներ կան` մոտ 3 հազար ընտանիք դեռ ապրում է վագոն-տնակներում: Ես 3 տարի անընդմեջ դեկտեմբերի 7-ին կազմակերպված «Ամոթի օր» կոչվող ցուցահանդեսների ժամանակ ներկայացրել եմ տնակներում ապրողների իրական կյանքը՝ փորձելով բոլորի ուշադրությունը սևեռել խնդրի վրա, իսկ այս տարի այդ ընտանիքներին օգնելու համար միջազգային դրամահավաք սկսեցինք: Տիգրանին խնդրեցի աջակցել` որևէ իր տրամադրել աճուրդ կազմակերպելու և աճուրդի գումարը այս նպատակին փոխանցելու համար։ Սակայն Տիգրանի արձագանքն անսպասելի էր՝ համերգ՝ հենց այստեղ ու այս ձևաչափով: Մինչև մարտի 20 —ը 190 հազար դոլար հավաքելու դեպքում 13 ընտանիք բնակարանատեր կդառնա»,- նշեց Հայկ Բարսեղյանը:

Համերգի կազմակերպիչներն անօթևանության խնդիրն ավելի տեսանելի դարձնելու համար ընտրել էին յուրօրինակ ձևաչափ՝ համերգի բոլոր մասնակիցները ոտքով էին հասել այն տարածքը, որտեղ տեղի ունեցավ համերգը. գյումրեցին գիտի այս վիճակը, հյուրերն էլ իրականությունը տեսան:

Երբեք այդ տարածքն այդքան մարդաշատ չէր եղել: Համասյանական մեղեդիները կարծես կարճ ժամանակով տնակային այդ ավանը վերածեցին «աշխարհի կենտրոնի»: Տիգրան Համասյանին լսելու և դրամահավաքին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Գյումրի էին եկել Համասյանի երկրպագուները:

© Арменуи МхоянՏիգրան Համասյանի համերգը Գյումրիում
Концерт Тиграна Амасяна в Гюмри - Sputnik Արմենիա
Տիգրան Համասյանի համերգը Գյումրիում

«Այս պահին զգացողությունը միակն է՝ պետք է լինեմ հավատարիմ ինքս ինձ, ինչ անում եմ, ի սրտե եմ անում: Մանկությունս Գյումրիում է անցել ու մեծ ազդեցություն է թողել իմ վրա: Ես այստեղ եմ ծնվել երկրաշարժի տարիներին, մինչև 1999 թվականն այստեղ եմ եղել, բայց իմ ծնողներն այնպես են արել, որ ես չզգամ այն, ինչ իրականում կա:Մարդիկ արդեն մոտ 30 տարի այս ժամանակավոր կացարաններում են ապրում, ինչն ամոթ է, ու պետք է, որ արդեն ի վերջո տնակներից մարդիկ տուն տեղափոխվեն: Անկեղծ ասած` նվագելու ժամանակ ոչինչի մասին չեմ մտածում, բացի երաժշտությունից: Ես հուսով եմ, որ այս նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի, ու 13 ընտանիք տուն կունենա: Լավ է ուշ, քան երբեք»,-համերգից հետո անկեղծացավ Տիգրան Համասյանը:

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը ողջունեց նախաձեռնությունը` մաղթելով հաջող ընթացք: Նա աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանին փոխանցեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից շնորհված Գյումրու «Քաղաքապետի ոսկե մեդալը»։

Տնակում բնակվող փոքրիկ Քրիստինեն ցանկանում է բժշկուհի դառնալ, Կարենը՝ հայտնի ֆուտբոլիստ։ Ո՞վ իմանա, գուցե հենց այս օրը շրջադարձային կլինի նրանց ու նրանց նման բազմաթիվ երեխաների համար, ու նրանք այլևս չեն մտածի ծակծկված տանիքով ու վառարանով տաքացող տնակի, այլ միայն իրենց երազանքի մասին:

 

 

Լրահոս
0