Ռոուհանի. Ժողովուրդը կրկին ցույց տվեց իր ուժը

© Sputnik / Сергей Гунеев /  / Անցնել մեդիապահոցПрезидент Исламской Республики Иран Хасан Роухани
Президент Исламской Республики Иран Хасан Роухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանի ընտրությունները կառավարությանն ավելի շատ իշխանություն տվեցին, հայտարարել է Իրանի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվար — Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտնել է, որ երկրի խորհրդարանի և Փորձագետների խորհրդի ընտրությունները կառավարությանն ավելի շատ իշխանություն ու քաղաքացիների կողմից վստահություն տվեցին, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը:

«Ժողովուրդը կրկին ցույց տվեց իր ուժն ու ավելի մեծ վստահություն ցուցաբերեց, ինչպես նաև ավելի շատ իշխանություն տվեց ընտրված կառավարությանը», — IRNA գործակալությունը մեջբերել է նախագահի խոսքը:

Ռոուհանին նաև նշել է, որ կառավարությունը համագործակցելու է բոլոր նրանց հետ, ովքեր ընտրվել են երկրի ապագան կերտելու համար, քանի որ ժամանակն է «երկրի ներքին ռեսուրսների ու միջազգային հնարավորությունների վրա հիմնվելով` Իրանի տնտեսական զարգացման նոր էջ բացել»:

Իրանի նկատմամբ միջուկային ծրագրի պատճառով մտցված պատժամիջոցների չեղարկումից հետո պետական մարմինների ընտրությունները նոր մթնոլորտում անցան: Իրանն ու միջնորդների միջազգային «վեցյակը» 2015 թվականի ամռանը պատմական համաձայնության եկան իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման հարցում:

Ընտրողների ակտիվության հետևանքով ընտրությունների համար նախատեսված ժամանակը երկարացվեց հինգ անգամ: Ընտրատեղամասերը փակվեցին ուրբաթ նախատեսվածից հինգ ժամ ուշ` ժամը 23:45-ին (22:15 Երևանի ժամանակով): Ընտրություններին կարող էր մասնակցել ձայնի իրավունք ունեցող շուրջ 55 մլն իրանցի: 2012 թվականին ընտրողների թիվը կազմել է 64,2%:

Իրանի խորհրդարանում 290 պատգամավորական աթոռ կա, որին հավակնում է մոտ 5 հազար թեկնածու, ընդ որում` ընտրություններն անցնում են ինչպես մեծամասնական կարգով, այնպես էլ ցուցակներով: Խորհրդարանի իրավասության ժամկետը կազմում է 4 տարի:

Ոչ պակաս կարևոր մարմին է նաև Փորձագետների խորհուրդը, որի կազմում ընդգրկված է Իրանի 88 հեղինակավոր հոգևոր ներկայացուցիչ: Այս կառույցի իրավասության ժամկետը կազմում է 8 տարի: Փորձագետների խորհուրդը նաև Իրանի գերագույն առաջնորդ ընտրելու իրավունք ունի: Երկրում այդ պաշտոնը նախագահի պաշտոնից ավելի կարևոր է համարվում:

 

 

Լրահոս
0