00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանրամարտի և ոսկերչության վարպետը

© MURRAY RIX / AFP Серго Чахоян
Серго Чахоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի անկախացումից հետո շատ կարևոր նշանակություն ստացան մեր մարզիկների հաջողությունները, հատկապես Թուրքիայում անցկացվող մրցումներում մեր դրոշի բարձրացումը սկզբունքային նշանակություն ուներ։ Հայոց եռագույնը ծածանվեց Թուրքիայում, և հնչեց Հայաստանի օրհներգը 1994թ.–ին՝ ի պատիվ Սերգո Չախոյանի սահմանած աշխարհի ռեկորդի և ոսկե մեդալի:

Ծանրամարտիկի հետ զրույցը վարեց Խաչիկ Չախոյանը։

-Սերգո, ի՞նչ հիշողություններ ունես այդ մրցումներից:

— Ես 1994 թվականին առաջին անգամ էի մասնակցում աշխարհի առաջնության, և նման լարված մրցման այլևս չեմ մասնակցել: Զգացվեց, որ հանդես ենք գալիս Թուրքիայում: Իմ մոտեցումների ժամանակ ինչ ասես շպրտում էին դեպի մրցահարթակ: Կարող եմ ասել՝ խուսափելով այդ իրերից` բարձրացնում էի ծանրաձողը: Շատ թարմ էին հիշողությունները Ղարաբաղյան պատերազմից ինչպես մեզ, այնպես էլ թուրքերի մոտ: Ահավոր դժվար էր կենտրոնանալ ու հոգեբանորեն պատրաստվել: Բայց կար մի գործոն, որն ազդեց արդյունքների վրա. մինչ այդ ես Եվրոպայի առաջնության էի մասնակցել ու երրորդ տեղը գրավել պոկում ու հրում վարժություններում: Իսկ աշխարհի առաջնություններում շատ ծանրորդների համար ես անհայտ մարզիկ էի, և ոչ ոք լուրջ չէր վերաբերվում իմ ելույթին:

-Իսկ ինչպե՞ս էիր պատրաստվել Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությանը:

— 1993 թվականին ֆինանսական պատճառներով ես տեղ չգտա մեր հավաքականի կազմում: Որոշեցի ապացուցել, որ ես կարող եմ արդյունքի հասնել: Երբ մեր թիմը մեկնեց Մելբուռն, ես Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքում մարզվեցի միայնակ, առանց մարզչի: Շատ դժվար էր, մեկը չկար, որ մի խորհուրդ տար, բայց ես նպատակ էի դրել, ու հասա դրան:1994 թվականին Եվրոպայի առաջնությունում երկու վարժություններում էլ բրոնզե մեդալ վաստակեցի, երկամարտում չորրորդ տեղը գրավեցի: Նման բան եզակի է պատահում: Եվ դրանից հետո արդեն Հայաստանի հավաքականի կազմում մեկնեցի Ստամբուլ` աշխարհի առաջնությունում հանդես գալու:

-Ստամբուլում ինչպե՞ս ձեզ ընդունեցին:

— Պարզ է, որ շատ սառը: Մեր մարզահագուստի վրա բնականաբար գրված էր Armenia: Չորս թիմակիցներով որոշեցինք գնալ հայկական եկեղեցի ու փողոցն անցնելու ժամանակ BMW մակնիշի մի ավտոմեքենա, տեսնելով Armenia բառը, ինձ ուզում էր վրաերթի ենթարկել: Հրաշքով փրկվեցի: Այստեղից արդեն զգացինք, որ մեր նկատմամբ թշնամաբար էին տրամադրված:

-Փաստորեն այդ ամենը զգում էիք նաև մրցահարթակում:

— Այո, իհարկե: Մինչև 83 կգ քաշային կարգում հանդես էինք գալիս ես ու Խաչատուր Քյապանակցյանը: Պոկում վարժության առաջին մոտեցումների ժամանակ սուլում էին, աղմկում: Մեղմ ասած` խանգարում: Երբ ես երկու հաջող մոտեցումներից հետո պատվիրեցի 175.5 կգ, որն աշխարհի ռեկորդ էր, դահլիճը պայթեց: Ինչ ասես, որ չնետեցին դեպի մրցահարթակ, որպեսզի խանգարեն ու թույլ չտան, որ ռեկորդը կայանա ու ես ոսկե մեդալ նվաճեմ պոկում վարժությունում: Չէ՞ որ այդ դեպքում հնչելու էր Հայաստանի օրհներգը: Կարողացա բարձրացնել քաշն, ու ռեկորդը կայացավ: Ասեմ, որ դահլիճում բազմաթիվ հայեր էլ կային, ու շատերը եկել էին Գյումրիից: Իմ ռեկորդից հետո դահլիճում իրավիճակը սրվեց, ու արդեն ոստիկանները առանձնացրին հայերին: Պարզ էր, որ հրում վարժությունում արդեն իմ դեմ լուրջ պայքար էր սկսվելու: Երկու մոտեցում իրացնելով՝ ես պատվիրեցի 207կգ, ինչն ապահովելու էր աշխարհի ռեկորդ երկամարտում ու երեք ոսկե մեդալ: Ցավոք, ծանրաձողը կրծքիս ընդունելուց հետո չկարողացա պահել գլխավերևումս ու երկամարտում երկրորդ տեղը զբաղեցրի: Շուտ հավատացի հաղթանակիս ու սխալ թույլ տվեցի:

-Երբ դահլիճում հնչեց օրհներգը, որևէ անսովոր բան տեղի ունեցա՞վ:

— Երբ սկսեց հնչել օրհներգը, դահլիճում ոտքի կանգնեց մի մոլլա ու Թուրքիայի դրոշով փակեց մեր դրոշը: Ստամբուլի քաղաքապետը փորձեց միջամտել, քանի որ շատ լավ հասկանում էր, որ քաղաքական աստառ է տրվում: Բայց` ապարդյուն: Միայն աշխարհահռչակ ծանրորդ Նաիմ Սուլեյմանօղլիի միջամտությունից հետո բոլորը լռեցին, ու քար լռության մեջ հնչեց մեր օրհներգը: Երբեք չեմ մոռանա այդ օրը: Չէ՞ որ մեծահասակների մրցումներում Հայաստանի անկախացումից հետո ինձ առաջինը հաջողվեց բարձրացնել Հայաստանի եռագույնն, ու դրա պատվին էլ հնչեց օրհներգը:

-Ւսկ ինչպե՞ս մեկնեցիր Ավստրալիա:

— 1996 թվականին Ատլանտայի օլիմպիական խաղերում ես երկամարտում վեցերորդն էի ու հենց ԱՄՆ-ում էլ հրավեր ստացա հանդես գալ Ավստրալիայի դրոշի ներքո: Նոր հաջողության հասա 2001 թվականին: Բարի կամքի խաղերում աշխարհի ռեկորդներով հաղթեցի: Այդ հաղթանակից հետո ճանաչվեցի Ավստրալիայի լավագույն մարզիկ: Բացի հեղինակությունից նաև ֆինանսական լուրջ առաջընթաց եղավ: Տարբեր հովանավորների հետ ստորագրվեց 1.5 միլիոն դոլարի պայմանագիր:

Նույն տարի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար եկա Հայաստան: Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ. հաղթանակից 20 օր անց հայտարարվեց, որ ես որակազրկված եմ: Հայրս այդ նորությունը իմանալուց հետո կաթված ստացավ, ևս 20 օր անց մահացավ: Շատ ծանր հարված էր ինձ համար: Բայց որոշեցի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել:Մեկնեցի Անթալիա` պարզելու, թե ինչու են ինձ որակազրկել, ու հասկացա, որ 1.5 միլիոն դոլարի պայմանագիր կնքելուց հետո ինչ-որ խնդիրներ են առաջացել, ու ինձ հետ շատ անարդար վարվեցին՝ նշելով, որ խթանիչներ եմ օգտագործել, թեև նման բան չկար: Երկու տարի որակազրկումից հետո մեկնեցի Ռուսաստան` ոսկերչություն սովորելու: Որոշել էի թողնել սպորտը:

Ռուսաստանում այդ երկրի դրոշի տակ հանդես գալու առաջարկ ստացա ու հինգ ամիս մարզվելուց հետո Նևիննոմիսկ քաղաքում ոչ պաշտոնապես մասնակցեցի Ռուսաստանի առաջնությանը: Իմ արդյունքով 7.5 կիլոգրամով գերազանցեցի Ռուսաստանի չեմպիոն Յուրի Միշկովեցին: 2003 թվականին աշխարհի առաջնությունում պոկում վարժությունում նորից ոսկի նվաճեցի, իսկ երկամարտում զբաղեցրի երրորդ տեղը: Սակայն փաստաթղթային խնդիրների պատճառով չկարողացա հանդես գալ Ռուսաստանի հավաքականում:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիր հեռանալ սպորտից։

— Վնասվածք ստացա, ու Ավստրալիայում չկարողացան ինձ լիարժեք բուժել, հազար դոլար ծախսեցի, բայց այդպես էլ չբուժվեցի։ 2004 թվականի Օլիմպիական խաղերում վնասվածքիս պատճառով արդյունքի հասնել չկարողացա: Հետո Երևանում այդ նույն վնասվածքը բուժեցի ընդամենը 3000 դրամով: Սկսեցի պատրաստվել աշխարհի 2005 թվականի առաջնությանը: Մարզումների ժամանակ հիվանդացա գրիպով ու ավստարալացի մարզիչն ինձ ասպիրին տվեց: Եթե այդ ժամանակ միջազգային ֆեդերացիային էլեկտրոնային փոստով տեղյակ պահեին, որ ես գրիպի դեմ ընդունել եմ ասպիրին, ոչինչ էլ չէր լինի: Բայց ինչպես հետո պարզվեց, այդ ասպիրինի մեջ կոֆեին կար, ու ես որակազրկվեցի երկրորդ ու վերջին անգամ: Ահա այդպես էլ թողեցի սպորտը ու զբաղվում եմ ոսկերչությամբ:

-Որևէ նմանություն կա՞ ծանրամարտի ու ոսկերչության մեջ:

— Առաջին հայացքից չկա: Բայց ես ընդհանրություն գտնում եմ: Այստեղ էլ արդյունքի հասնելու համար տքնաջան աշխատանք է հարկավոր: Այստեղ էլ մանրուքներ չկան, ամեն ինչ իր տեղում պետք է լինի: Բացի այդ, երբ արդյունքի ես հասնում, ուրախացնում ես մարդկանց: Իսկ ես միշտ էլ ցանկացել եմ ինձ շրջապատել հաղթանակով, ուրախությամբ ու ժպիտով:

 

 

Լրահոս
0