«Առինջ մոլ»-ում այլևս չեն ընդունում «Մալաթիա» տոնավաճառի առևտրականներին

© AndradardzПикет работников ярмарки в Малатия-Себастия
Пикет работников ярмарки в Малатия-Себастия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մալաթիա» տոնավաճառի տաղավարների բարձր վարձավճարներից դժգոհ աշխատակիցները պահանջում են կիսով չափ նվազեցնել վարձավճարները

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Տոնավաճառի աշխատակիցները զանգվածաբար տեղափոխվում են այլ տոնավաճառներ, մասնավորապես՝ «Հրազդան» և «Առինջ մոլ»: Այս տեղեկությունները Sputnik-ի հետ զրույցում հաստատեց «Առինջ մոլ» տոնավաճառի տնօրեն Սամվել Հակոբյանը:

«Դիմողները շատ-շատ են, մի քանիսն արդեն ընդունվել են աշխատանքի, բայց այս պահին ազատ տաղավարներ այլևս չունենք, ստիպված մերժում ենք մյուսներին»,- ասաց Սամվել Հակոբյանը:

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների խոսքով` տաղավարների վարձավճարն այստեղ 160 հազար դրամ է, որը զգալիորեն բարձր է այլ տոնավաճառներում սահմանված գնացուցակից: Նրանք պահանջում են կիսով չափ նվազեցնել վարձավճարները. և այդ պահանջով փետրվարի 26-ին բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով Անդրանիկի փողոցը:

Ի դեպ, խոսակցություններ կան, որ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը կամ տոնավաճառի մյուս սեփականատերերը բարձր վարձավճարների միջոցով փորձում են առևտրականներին ստիպել տեղափոխվել Ալեքսանյանին պատկանող նորաբաց «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոն:

 

Լրահոս
0