00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուսումնավարժություն Երևանում. կրակ հակառակորդի օդուժի հարձակման հետևանքով

© Sputnik / Ani LiparityanТактические учения МЧС: защита учеников и сотрудников в случае воздушного налета противника
Тактические учения МЧС: защита учеников и сотрудников в случае воздушного налета противника - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի Ավան վարչական շրջանում այսօր «իրարանցում» էր։ Թիվ 180 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները վազեցին փողոց, քանի որ ուսումնական հաստատության շենքը «հակառակորդի օդուժի հարձակման էր ենթարկվել»

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի- Sputnik. Հայ փրկարարները Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա առթիվ հատուկ մարտավարական ուսումնավարժություններ անցկացրին։

«Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը։ 1994թ.-ից Հայաստանը նույնպես Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է դարձել։ Այս օրը մեզ համար տոն է, և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով Երևանի 180 դպրոցում քաղաքացիական պաշտպանության թեմայով դասեր են կազմակերպվում»,- լրագրողներին ասաց Հայաստանի ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը։

Փրկարարներն ու շտապօգնության բժիշկները «հրդեհի» վայր ժամանեցին ահազանգը ստանալուց 10 րոպե անց և սկսեցին համապատասխան գործողություններ իրականացնել, քանի որ «հակառակորդն օդային հարձակում էր ձեռնարկել»։

Ժամանեց Երևանի փրկարարական վարչության Ավան բաժնի թիվ 11 հատուկ փրկարարական ջոկատի անձնակազմը և տեխնիկան` «Հակառակորդի օդուժի հարձակման դեպքում աշակերտների և աշխատակիցների պաշտպանության իրականացումը» տակտիկական ուսումնավարժությունների շրջանակում փրկարարական աշխատանքներ անցկացնելու համար։

Աշակերտներն ու ուսուցիչները դուրս եկան դպրոցի շենքից, մի քանի շարք կազմեցին և սկսեցին սպասել փրկարարներին։

© Sputnik / Ani LiparityanԹիվ 180 դպրոցի աշակերտները
Тактические учения МЧС: защита учеников и сотрудников в случае воздушного налета противника - Sputnik Արմենիա
Թիվ 180 դպրոցի աշակերտները

Այդ ընթացքում բժիշկները «դուրս բերեցին տուժած» աշակերտներին, որոնք սցենարի համաձայն` տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ Նրանց անմիջապես բժշկական օգնություն ցուցաբերվեց։

Հրշեջ-փրկարարներին հաջողվեց հաշված րոպեների ընթացքում հանգցնել կրակը` հաշվի առնելով այն, որ «կրակը գնդակոծության հետևանքով բռնկվել էր» մի քանի տեղում, ինչպես դպրոցի ներսում, այնպես էլ` բակում։

«Մաղթում եմ, որ մեր ժողովուրդը արտակարգ իրավիճակներ չտեսնի, բայց միաժամանակ մենք պետք է միշտ լիակատար պատրաստվածության մեջ լինենք»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով` փրկարարների բոլոր գործողությունները նա «բավարար» է գնահատում է, քանի որ կատարելության հասնելու համար պետք է շատ ջանքեր գործադրել։

«Մենք պարտավոր ենք բոլորին սովորեցնել, թե ինչ է Քաղաքացիական պաշտպանության օրը։ Այս օրը բոլորի համար է, և բոլոր քաղաքացիները պետք է իմանան, թե ինչ է աղետը։ Այդ առումով շատ կարևոր է նման ուսումնավարժությունների անցկացումը և թեմատիկ դասերի կազմակերպումը»,- բացատրեց Ղազարյանը։

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը (World Civil Defence Day) ամեն տարի նշվում է մարտի 1-ին։ Այն հռչակվել է 1990թ.-ին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր վեհաժողովի 9-րդ նիստի որոշումով։

Տոնի օր է սահմանվել Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության կանոնադրության` ուժի մեջ մտնելու օրը (1972թ. մարտի 1), որի ընդունումից հետո ՔՊՄԿ-ն ստացել է միջկառավարական կազմակերպության կարգավիճակ։

© Sputnik / Ani LiparityanՄարտավարական ուսումնավարժություններ դպրոցում
Тактические учения МЧС: защита учеников и сотрудников в случае воздушного налета противника - Sputnik Արմենիա
Մարտավարական ուսումնավարժություններ դպրոցում

 

Լրահոս
0